ԿարևորՔաղաքական

Մարտի 1- ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը ԱԺ- ն դեմ քվեարկեց

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր  ձայների 48 «կողմ», 58 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ մերժել է  Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության պատգամավորների  հեղինակած  որոշման նախագիծը:

Քվեարկությունից առաջ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ վիճելի հարցերի շուրջ հեղինակների հետ փոխհամաձայնության գալ  այդպես էլ չի հաջողվել և ՀՀԿ-ն որոշել է դեմ քվերակել:
Այս հայտարարությունը  հետևել է ՀԱԿ խմբակցության ղեկավարի արձագանքը: Լևոն Զուրաբյկանը հիշեցրել է, որ խորհրդարանակն մեծամասնությունը հրապարակավ էր խոստացել պաշտպանել հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/05/200513Marti-1.mp3 

Տեղեկացնենք, որ վիճելի 7 հարցերից  6-ը հնարավոր էր եղել փոխպհամաձայնեցնել:  Համաձայնություն չի կայացել միայն այն հարցի շուրջ, որը վերաբերում է քրեական գործի վարույթին մասնակցած  կամ մասնակցող քննիչների ու հետաքննիչների մասնակցությանը:
Հեղինակներին առաջարկում էին որոծման նախագծում ամրագրել,  որ վերջինները պարտավոր են պարզաբանումներ տալ հանձնաժողովին, ՀՀԿ-ն առաջարկում էր հանձնաժողովին պարզաբնումներ տալու իրավասությունը թողնել քննիչների հայեցողությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button