ԿարևորՄիջազգային

Կողոպտիչները կրակ են բացել Իսրայելի Hapoalim բանկում.կան զոհեր

Իսրայելի հարավի Բերշեվա  քաղաքում երկուշաբթի առավոտյան կողոպտիչները կրակ են բացել Hapoalim բանկում, հայտնում է Jerusalem Post-ը: Կողոպուտի փորձի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կողոպտիչներից մեկին արգելափակել են բանկում. նա մի կնոջ պատանդ է վերցրել, ապա կրակել է ինքն իրեն: Զոհերի թվում 3 տղամարդ և մեկ կին կա: Կա նաև 3 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button