ԿարևորՏնտեսական

Կառավարությունն այսօր խորհրդարանի հավանությանն է ներկայացրել առաջիկա տարիների գործունեության ծրագիրը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունն այսօր խորհրդարանի հավանությանն է ներկայացրել առաջիկա տարիների գործունեության ծրագիրը:  Ի դեպ, արդեն երկրորդ անգամ է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը գործունեության ծրագիր է ներկայացնում այս գումարման խորհրդարանին: Առաջինը քննարկվել էր 2012-ի հունիսի 21-ին՝ հինգերորդ գումարաման խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո:

Ծրագիրն Ազգային ժողովում այսօր ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ փաստաթուղը կազմվել է ազգային անվտանգության, ՀՀ նախագահի, Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությաննների նախընտրական ծրագրերի հիմնադրույթների վրա հիմնվելով: Ըստ վարչապետի ՝ ընտարական շրջանից հետո սկսվող ժամանակահատվածը ամենաբարենպաստն է իրական և արմատական բարեփոխումների համարվարչապետն ասել է, որ կառավարության գործունեության հիմնական թիրախները երեքն են՝ գործազրկություն, արտագաթ ու աղքատություն: Թե ինչ է նախատեսում անելո կառավարությունն այդ ուղղությամբ, Տիգրան Սարգսյանն այսպես է մանրամասնել:

«Առաջիկայում ապահովելու ենք՝ բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով, կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի և հասանելիության ապահովում, որպես առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց, հասանելիություն և որակի բարձրացում՝ առողջապահության ոլորտում»:

Սա հեղափոխություն է, որը մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում ու փողոցներում, այլ մեր մտածելակերպում ՝ ասել է Տիգրան Սարգսյանը , նշելով, թե ծրագրի իրականացումը մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, պահանջում է համագործակցություն ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ:

Այժմ վարչապետին հարցեր են ուղղում պատգամավորները: Տիգրան Սարգսյանին հարց ուղղելու համար հետթագրվել է 26 պատգամավոր:

Ցուցադրել ավելի
Back to top button