ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ անարդյունավետ գործեցին հակակարկտային կայանները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գորում է 154  հակակարտային կայան։ Դրանք տեղակայված են հանրապետության չորս մարզերի 50 գյուղական հայանքներում: Հիսուն հազար հա տարածքից ընդամենը պաշտպանության տակ է գտնվում 13 հազար հա տարածք: 

Արարատյան դաշտավայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղից մինչև  Արմավիրի մարզի Վանանդ գյուղ տեղակայված է 113 հակակարտկային կայան:  Միայն Արմավիրի մարզում տեղակայված  է 65 ստացիոնար հակակարտային կայան:
ԱԻՆ մեկ  կայանի լիցքավորման համար մոտ 130 հազար դրամ է ծախսում: Աշխատել են արդյո՞ք, Արմավիրի մարզում գործող հակակարտային կայանները, եթե, այո, ապա ինչպե՞ս է պատահել, որ վնասներն այսքան մեծ են։

Կարկուտի վերջին դեպքից հետո միայն սկսվեցին հայտարարությունները, թե մեր կայանները կարողանում են կրակել միայն իրենց գլխավերևը:
«Ացետիլեն գազը մենք փոխեցինք , աշխատում ենք սովորական պրոպան գազով։ Ացետիլենը թունավոր գազ է, և չի կարելի օգտագործել հանրապետությունում»,- բացատրում է ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգոծության ծառայության տնօրեն Ռոբերտ  Հովսեփյանը։
Ինչպես բազմաթիվ երևույթների դեմ պայքարում, այս դեպքում էլ  առաջ է գալիս ապառնի ժամանակը՝ անելու ենք, և ցանկությունը, որ ինչ որ բան պետք է կատարվի՝ ծրագրում ենք,  նախատեսվում է:
Նախ՝ կառավարությունն է համապատասխան ծրագիր հաստատել, ապա  հանրապետության նախագահի հանձնարարականով հայեցակարգ է մշակվել, թղթի վրա ունենք նաև հակակարտկային կայանների զարգացման ծրագիր: 

Այս տարի նախատեսվում է ևս 36 կայան , որից 12- ը Աարմավիրում 8-10- ը՝ Արարատում, մի մասը Լոռիում,  մյուսն էլ՝ Կոտայքում և Արագածոտնում։ Սա դեռ նախագիծ է, որը հաստատված  չէ: ՄԻայն Արմավիրում,  որպեսզի  գյուղատնտեսության վարման նվազագույն պաշտպանություն իրականացվի, առնվազն ևս 170 կայան պետք է տեղադրվեն:
Պարզվում է՝ հանրապետությունում  տեղակյաված հակակարտային կայանները թույլ պրոցեսների դեպքում երաշխավորում են մինչև 90-98 տոկոս արդյունավետություն, միջին ուժգնության  կարկտային պրոցեսների դեպքում՝   մինչև 50-55 տոկոս,  ուժեղ կարտկային պրոցեսների դեպքում երաշխավորում են մինչև  20 տոկոս արդյունավետություն, իսկ աղետալի դեպքերում՝ բավականին ցածր է արդյունավետության տոկոսը:
Այնպես որ, մայիսի 12- ին տեղացած կարկուտի դեմ  տեղական այնքան գովական հակարակտային կայանները գրեթե անզոր են եղել։
Աշխարհում կակուտի դեմ պայքարելու տարբեր մեթդներ են կիրառում՝ հրթիռահրետանային, ավիացիոն, ռեագենտային։ Մեզ մոտ էլ է  նախկինում կիրառվել Է հրթիռահրետանային մեթոդը, որն արդյունավետ է եղել, ներկայումս, սակայն, դրա, ինչպես նաև ավիացիոն մեթոդի կիրառումը ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգոծության ծառայության տնօրեն Ռոբերտ  Հովսեփյանը  բացառում է։

«Նախ պետք է արկեր արտադրվեն, դրանք հատուկ տիպի արկեր են, մենք նախկինում ունեինք ավելի քան 450 միավոր հրետանի՝ զենիթային, տարեկան ծախսում էինք 40 վագոն արկ հատուկ տիպի։ Ավիացիոնը ևս բարդ է, մեծ տարածքների համար է նախատեսված։ ԱՄՆ որոշ նահանգներում օգտագործում են ավիացիոն մեթոդը, մեզ մոտ հնարավոր չէ կիրառել, քանի որ պետական սահյմանը մի կողմից, հետո մի ամպ կարող է լինել այստեղ, մյուսն՝  այնտեղ։ Միաժամանակ այդ բոլոր ամպերը մշակելը շատ բարդ է»,- ասում է ԱԻՆ պաշտոնյան։

Մինչ պատկան մարմինները կմտածեն՝  ինչպես պայքարել բության աղետների դեմ, մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով տուժած գյուղացիները պետք է ելքեր փնտրեն՝ կուտակած վարկերը մարելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button