Հասարակություն

Գազի սակագնի թանկացման ֆոնին կրկին բարձրաձայնվում է արեւային էներգիայի մասին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանը պետք է անցնի արևային տեխնիկայի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր այս համոզմունքն է փոխանցել տեխնիկական գիտությունների դոկտոր, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը: Նա դեռ 1993-ին է հելիոֆիկացիայի ծրագիր կազմել և դա լուրջ այլընտրանք է համարում անգամ ատոմային էներգիային:
Համազասպյանն առաջարկում է Հայաստանի ու Արցախի գյուղական մեկական բնակավայր հելիոֆիկացնել ու փորձարկել. ամեն մարդ իր տանը կունենա 20 ԿՎ հզորությամբ անհատական սարք, իսկ խնայողություններն այդ դեպքում զգալի կլինեն:
Տեխնիկական գիտությունների դոկտորը սահմանափակ հնարավորություններ ունեցող Հայաստանի արդյունաբերության մեջ չի տեսնում խնդիրներ, որոնք անլուծելի են մեր գիտնականների համար: Հայաստանի եւ Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագիրը վաղուց պատրաստ է ներդրման համար, շեշտում է Վահան Համազասպյանը, միայն թե հայրենի կառավարությունն այն կյանքի կոչելու քայլեր ձեռնարկի:
Իշխանություններից նրանք խնդրում են չխանգարել իրենց եւ գոնե առժամանակ հարկային բեռից ազատել: Ծրագրի հեղինակը հիշեցնում է, որ անցյալ տարի շվեյցարացի գործարարները ծանոթացել են հելիոֆիկացիայի ծրագրին ու գնահատական տվել, թե նստած եք ոսկու պաշարների վրա: Նրանք անգամ պատրաստ են եղել գումար ներդնել, միջազգային փորձարարական կենտրոն ստեղծել: Կառավարությունն այլ հայ մասնագետներից էլ է դրական գնահատականներ ստածել, ս
ակայն Համազասպյանի համար անհասկանալի է` ինչու է մինչ այժմ կառավարությունը լռում։

Ցուցադրել ավելի
Back to top button