Սպորտ
Բազկամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի մասնակիցները վերադարձան 9 մեդալով


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Մայիսի 5-ից 12-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացավ բազկամարտի Եվրոպայի 23-րդ առաջնությունը, որին Հայասատանը մասնակցեց 19 մարզիկներով: Մեր հավաքականը գրանցել է լավ արդյուքներ` նվաճելով 9 մեդալ` 2-ը ոսկե , 3-ն արծաթե, 4-ը` բրոնզե: Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը լուրջ մրցակցություն է ցույց տվել 26 երկրների մասնակիցներին: