Հասարակություն

Արմավիրի բժշկական կենտրոնը համալրվել է բժշկական նորագույն սարքավորմամբ

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի բժշկական կենտրոնը համալրվել է  բժշկական նորագույն սարքավորմամբ, որը թույլ է տալիս կատարել ոսկրային բեկորների փակ համադրումներ: Էլեկտրոն օպտիկական վերարտադրիչ սարքը ձեռք է բերվել բարեգործների ներդրումների շնորհիվ, որին աջակցել է  Ռուսաստանում  Կորեայի հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան  Վի Սուն Լակը : Վիրահատական սարքավորումն աշխատում է ռենտգենյան ճառագայթների սկզբունքով, արդյունավետ է  և կրճատում է վիրահատության տևողությունը:

Էլեկտրոն օպտիկական վերարտադրիչ սարք, սա բժշկական նորագույն սարքավորում է, որն արդեն մի քանի ամիս տեղ է գտել Արմավիրի հիվանդանոցի վիրահատական սրահում և հեշտացրել է վիրահատության գործընթացը: Սարքը հնարավորություն է տալիս կատարել ոսկրաբեկորային փակ համադրումներ` բաց վիրահատությունների փոխարեն: Սարքավորման միջոցով պատկերն ավելի ճշգրիտ է ստացվում : Արմավիրի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկ վնասվածքաբան Վահան Հարությունյանը նշեց, որ երկու  ամսվա ընթացքում արդեն իրականացրել են 15 վիրահատություն, որից 3-ը`ազդրի բարդ վիրահատություն:  Ծանր վիրահատությունը նախկինում կատարվել է 4-5 ժամվա ընթաղցքում, իսկ այժմ տևում է ավելի քան մեկ  ժամ:

Էլեկտրոն օպտիկական վերարտադրիչ սարքավորումը ռենտգենյան ճառագայթների դեր է կատարում. բժիշկների խոսքերով ` ռենտգենոսկոպիա և ռենտգենոգրաֆիա,  իսկ  վիրահատության ընթացքում թույլ է տալիս ստանալ մինչև 150 պատկեր:

Նորագույն արդիական բժշկական սարքավորումների անհրաժեշտությունն ավելի է զգացվում Արմավիրի հիվանդանոցում հատկապես հիմնանորգումից հետո, որտեղ պայմանները բարելավվել են և կրճատվել է մարզից դեպի մայրաքաղաքի կլինիկաներ ուղղվող հիվանդների հոսքը:   «Արմավիր» բժշյկական կենտրոնի  տնօրեն Սարգիս Խաչատրյանի տեղեկացմամբ կլինիկան հագեցած է  նոր սարքավորումներով և ավելի արդիական է կազմակերպվում բուժումը:

Վնասվածքաբանական նորագույն սարքավորումը ձեռք է բերվել բարերարների շնորհիվ և նվիրվել է հիվանդանոցին որպես կլինիկայի սեփականություն:  Այս գործում իր նպաստն ունի  Հայաստանում Կորեայի հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Աբրահամյանը:   Հիվանդանոցում արդիական տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծել ուղիղ կապի միջոցով վիրահատության պահին անմիջական  խորհրդատվություն ստանալ  Երևանի բժշկական կենտրոնների նեղ մասնագետներից ` հիվանդների բուժման վերաբերյալ, իսկ բուժումն  ավելի մատչելի է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button