ԿարևորՔաղաքական

Այս քառօրյայում կորոշվի խորհրդանաում կգործի՞ մարտի 1-ի հանձնաժողովը, թե՞ ոչ

Այսօր մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական քառօրյայում սպասվում է հին կառավարության նոր ծրագրի ներկայացումը:  Առաջին ծրագիրը քննարկվել է 2012-ի հունիսի 21-ին:

Այս քառօրյայի ընթացքում կվճռվի նաև հարցը ՝ խորհրդանաում կգործի՞ մարտի 1-ի հանձնաժողովը , թե՞ ոչ: Հարցի քվեարկությունր, հիշեցնենք, հետաձգվել էր մինչ այս քառօրյա: Խորհրդարանական մեծամասնությանն այդ ժամանակն անհրաժեշտ էր վիճելի մի քանի հարցի շուրջ հեղինակների հետ համաձայնության գալու համար:

Գազի թանկացմանը նույնպես խորհրդարանը կանդրադառնա, բայց քառօրյայի ավարտից հետո: ԱԺ նախագահը որոշել է մայիսի 23- ին ժամը 18- ին գազի սակագնի բարձրացման թեմայով քննարկում կազմակերպել, որին կմասնակցեն կառավարության ներկայացուցիչներն ու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:

Back to top button