ԿարևորՄշակույթ

Դանիան հաղթեց «Եվրատեսիլ 2013»-ում

Դանիան դարձավ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի հաղթողը՝ այսօր շվեդական Մալմյո քաղաքաում տեղի ունեցած մրցույթում: Դանիացի երգչուհու՝ Էմիլի դե Ֆորեստի «Only Teardrops»  երգը, ողջ Եվրատեսիլի պատմության ընթացքում հաղթող ճանաչվեց մինչեւ քվեարկության ավարտը: Երգն ստացավ 281 միավոր: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանի մասնակիցն էր, իսկ երրորդ տեղում՝ Ուկրայինայինը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը 18-րդ տեղում էր, 12 միավոր որեւէ երկրից չստացավ: Հավելենք, որ «Դորիանս»-ի ֆեյսբուքյան էջում խմբի տղաներն իրենց շնորհակալությունն են հայտնել բոլոր երկրպագուներին մրցույթից առաջ եւ հետո ցուցաբերած մեծ աջակցության համար: «Մենք հիանալի հոգեվիճակում ենք, որովհետեւ այս մրցույթը պարզապես մի էջ էր մեր կարիերայում»:

Ցուցադրել ավելի
Back to top button