ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտարական համաժողովը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Հայստանի շախմատի ֆեդերացիայում այսօր տեղի է ունեցել  հաշվետու –ընտրական կոնֆերանս, որտեղ ամփովել են ֆեդերացիայի վերջին երկու տարիների ձեռքբերումները, շախմատում ունեցած մեր հաջողությունները 2011-13 հաշվետու ժամանակաշրջանում: Իսկ ավելի ուշ կոնֆերանսի մասնակիցները միաձայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ են վերընտրել Սերժ Սարգսյանին:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի   հաշվետու –ընտրական կոնֆերանսը  համընկել էր հայկական շախամատի  և ընդհանրապես հայ ժողովրդի պատմուտյան   ամենանշանավոր իրադարձություններից մեկի հետ: 50 տարի առաջ մայիսի 20-ին Տիգրան Պետրոսյանւ կռչակվեց աշխարհի չեմպիոն: Իրադարձություն, որն ըստ նախագահ Սերժ Սարգսյանի շախմատային մեր այսօրվա հաջողությունների սկիզբը  կարելի է համարել: Այսօր ամփոփվեցին ֆեդերացիայի վերջին երկու տարիների արդյունքները, 2011-13 հաշվետու ժամանակաշրջանում հայկական շախմատը հասել է ակնառու հաջողությունների, որոնցից նախագահն առանձնացրեց միայն երեքը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի   նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպությանը հաղթանակների կողքին կարևորեց նաև այն քայլերը, որոնք կատարվել են  շախմատի մասսայականացման ոլորտում: Հյաստանը, փաստորեն,  դարձավ  աշխարհի առաջին երկիրը, որտեղ շախմատը մուտք գործեց հանրակրթական դպրոց: հայկական փորձը լուրջ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շրջանակներում:

«Վերջին երկու տարիներիներին մենք ունեցել ենք շատ լավ արդյունքներ,  բայց ցանկանում ենք ավելին»,-նշեց Սմբատ Լպությանը: Հայկական շախմատի վերջին տարիների հաջողություններում իր մեծ ավանդն ու ներդրումն ունեցող հանրապետության նախագահ Սերժ սարգսյանն այսօր միաձայն վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ:

Ցուցադրել ավելի
Back to top button