Հասարակություն

Կա՞ արդյոք վստահություն այսօրվա դատական իշխանության նկատմամբ

Լուսիեն Վասիլյան

«Ռադիոլուր»

Մոտ մեկ տարի առաջ, երբ հաստատվում էր  դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի քանի խոստումներով նախանշեց ամենահիմնական անելիքները: Դրանցից ամենհիշարժանը խոստումն էր, որ ընդամենը մի քանի տարի անց բոլորովին այլ դատական համակարգ ենք ունենալու և որ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ կրկնակի աճելու է: Ծրագիրն արդեն գործողության մեջ է մոտ մեկ տարի. տեսնում են արդյո՞ք ոլորտի մասնագետներն այն նախադրյալները, որոնք պետք է ապահովեն այս խոստումների իրագործումը: 

Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրիիրականացմանարդյունավետությունըոլորտի պատասխանատուները, ինչպես հայտարարել են,  փորձելուենգնահատելըստդատականիշխանությաննկատմամբ  հանրությանվստահության մակարդակի :  Բարեփոխումների ավարտին այն պետք է առնվազն կրկնապատիկ ավելի մեծ լինի այն ցուցանիշից, որ  կա այսօրվա դատական իշխանության նկատմամբ: Իսկ բարեփոխումների մեկնարկին որոշ հետազոտություններ անգամ հանրության մոտ 80 տոկոս անվստահությունն էին փաստում  է դատական համակարգի նկատմամբ:

Հայտնի են Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կատարված ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրանց ՝ Հայաստանի դատարանների հետ երբևէ առնչված քաղաքացիների 50.9 տոկոսը հիմնականում վստահում է երկրի դատարաններին, հիմնականում չի վստահում 20.3 տոկոսը, բոլորովին չի վստահում 18.0 տոկոսը, իսկ լիովին վստահում է հարցվածների ընդամենը 8.2 տոկոսը: Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին 50 տոկոսը գերազանցող վստահության ցուցանիշը  չի տխրեցնում:

«Որ պետք է աճի վստահությունը, դա միանծանակ է: Մի շարք և զուգահեռ գործողություններ են իրականացվել. և օրենսդրական փոփոխություններ, և համակարգային փոփոխություններ, և կարգապահական վարույթներ են հարուվցել 20-ից ավելի դատավորների նկատմամբ, և Փաստաբանների պալատն է որոշ փաստաբանների պատասխանատվության ենթարկել խախտումների համար: Այս բոլորը միասին բերում են դատական իշխանության նկատմամբ վստահության աճին»:

Մեր ընդհանրացմանը,  թե վստահողների ու չվստահողների հարաբերակցությունը փաստորեն  50/50  է , փոխնախարարը չհամաձայնեց, նկատելով, թե կարևոր ցուցանիշը բոլորվին չվստահողների բանակն է: Ըստ նշված հարցումների ՝ բոլորովին չվստահողները հարցվածների 18 տոկոսն են կազմել:

«Վստահել –չվստահելու տեսանկյունից 50 տոկոսը բավական  բարձր ցուցանիշ է, բայց ավելի էականը ոչ թե վստահողների, այլ  ուղղակիրոեն չվստահողների թիվն է: Ամենադժվարը հենց նրանց վերաբերմունքը փոխելն է»:

Հարցման արդյունքները նախարարությունը ոչ անակնկալի են բերել, ոչ էլ ամբողջությամբ սպասելի են եղել: Ըստ Օրբելյանի ՝ դրանք պարզապես « ցուցանիշներ են, որոնք ուղենիշ են հետագա աշխատանքի համար: Այսինքն ցույց են տալիս, որ որոշ առաջընթաց կա, բայց անելիք էլ կա»:

Կա ձգտում դեպի ավելի լավ դատական համարագ ունենլը՝ սա արդեն կարծիք է՝ տրված փաստաբանական շարքերից: Դատական համակարգի նկատմամբ վստահության մակարդակի փոփոխություն նկատում է թե ոչ հարցին Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զահրաբյանն այսպես արձագանքեց: « Այսօր հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամաբ բարձր չէ, բայց կա ձգտում ավել լավ արդարադատության համակարգ ունենալու»:

Փաստաբանը հորդորում է չմոռանալ  նաև, որ դատարանների նկատմամբ անստահությունը կարող է նաև , այսպես ասենք, տրամաբանական հիմքեր ունենալ:  Խոսքն օրինակ քաղաքացիական դատավարության մասին է, երբ վիճող կողմերը երկուսն են:

«Հիմնականում վիճող կողմերից մեկը հաղթում է, մյուսը պարտվում: Բնական է՝ կլինի նաև օբյեկտիվ դժգոհություն: Բայց եթե դատարանը գտնվում է իր տեղում, այսինքն, եթե վճիռը գրված է հիմնավոր, արդար դատական ակտ է կայացված, ապա նույնիսկ պարտվող կողմը համոզվում է, որ ինքը արդարացիորեն պարտվեց»:

Թե Հայաստանում քաղաքացիական վեճերի ժամանակ պարտվողների որ մասն է կարծում, որ արդարացիորեն պարտվեց,  սոցհարցումներն առայժմ  չեն մանրամասնում:

Ցուցադրել ավելի
Back to top button