

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր Հայաստանի և Արցախի 88 թանգարաններ կմասնակցեն Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացվող թանգարանների գիշեր ակցիային, որին Հայաստանն արդեն մասնակցում է 7-րդ տարին: Թանգարանների մասնակցության առումով մեծ դինամիկա է նկատվում, նշել է ԻԿՕՄ- Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը` հավելելով, որ եթե 2005-ին այս ակցիային մասնակցում էին միայն 9 թանգարան, ապա այսօր դրանց թիվը մեծացել է: Միջոցառման նպատակն է տարվա մեջ գոնե մեկ օր հասարակության ուշադրությունը հրավիրել դեպի թանգարաններ, առաջարկել նրանց տարաբնույթ միջոցառումներ` հասարակությանը հիշեցնելով, որ այն բոլոր ժառանգությունը, որը պահվում է թանգարաններում, նաև նրանց սեփականությունն է: