ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում ապրող հայերն ու հույները դիմել են Սպիտակ տանը, որպեսզի երկիրը Անկարայի հետ առևտրային հարաբերություններում նախապայմաններ առաջադրի

ԱՄՆ-ի հայ և հույն համայնքները միավորել են իրենց ջանքերը՝ միասնաբար դիմելով Սպիտակ տանը, որպեսզի երկիրը Անկարայի հետ առևտրային հարաբերություններում նախապայմաններ առաջադրի, հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը: Վաշինգտոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կիզակետում կողմերը մասնավորապես պահանջել են, որպեսզի ԱՄՆ-ն Անկարայից պահանջի դադարեցնել Կիպրոսի օկուպացիան և Հայաստանի շրջափակումը: Կողմերը նշում են, որ Անկարան առևտրային, ներդրումային և այլ խոչընդոտներ է հարուցում Կիպրոսի և Հայաստանի դեմ: Թուրքիայի կառավարությունը ամիսներ շարունակ ագրեսիվ փորձեր է կատարում ներառվելու Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության մեջ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button