ԿարևորՀասարակություն

«Չեզոք գոտի» մարտաֆիլմի բեմելը մեծ էկրաններին`հունիսի 7-ին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արցախյան պատերազմի մասին պատմող նոր գեղարվեստական «Չեզոք գոտի» մարտաֆիլմի նկարահանման գաղափարը շատ վաղուց է ծնվել, սակայն այն իրականություն է դարձել վերջերս և հանրության դատին կհանձնվի հունիսի 7-ին: Հայկական նոր հոգեբանական թրելլերը պատմում է պատերազմական տարիների մասին, որի ժամանակ այդ քաոսային իրավիճակը հնարավոր էր պահել միայն ամուր ընկերության, հավատի շնորհիվ, ասուլիսի ժամանակ նշել են ֆիլմի աշխատանքային խմբի անդամները:

Հայկական նոր հոգեբանական մարտաֆիլմ, որն իր ձևաչափով նոր ասելիք է հայ կինոարվեստում: 1 ժամ 30 րոպե տևողությամբ «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմի գաղափարի հեղինակ Նվեր Գալստյանի խոսքով` Ղարաբաղյան պատերազմից հետո հանրապետությունում շատ քչերն էին նկարում պատերազմի մասին պատմող ֆիլմեր:

Ֆիլմը նկարահանվեց, որի հիմքում ընդգրկված է հայրենասիրությունը, ընկերասիրությունն ու դավաճանության պատիժը:

«Ընկերներով հատուկ նշանակության ջոկատի տղաներով մտնում են չեզոք գոտի, որպեսզի փրկեն հայ գերիներին և չեզոք գոտում նրանք ընկնում են շրջափակման մեջ: Մեծ փորձություններ անցնելով մի կերպ նրանք դուրս են գալիս չեզոք գոտուց և տարիներ հետո պատժվում է դավաճանությունն ու չարը և ի հայտ է գալիս այն բոլոր հանգամանքները, ով խանգարել էր նրանց, որ նրանք ընկել էին այդ շրջափակման մեջ»:

Ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանն էլ նշեց, որ ֆիլմի սյուժեն հորինված չէ, հորինված է ներկայացման ձևը: «Գոտին չեզոք էր, փրկությունը մեկը, հաղթանակը ներքին»,- այս կարգախոսով է ֆիլմի աշխատանքային խումբը լծվել նկարահանման աշխատանքներին: Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2012 թվականի մայիսին, իսկ նկարահանումը եղել է սեպտեմբերին: Տեսարանները Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր գյուղերում են նկարահանվել: Փետրվարին ավարտվել են ֆիլմի նկարահանման աշխատարնքրեը: «Չեզոք գոտի» ֆիլմի բեմելը մեծ էկրաններին կլնի հունիսի 7-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button