ԿարևորՔաղաքական

Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը Կրակովում. ՄԽ համանախագահները կայցելեն ամսվա վերջին

Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ- ից։

Համանախագահները և արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:

Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝  նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:

Համանախագահները վերահաստատեցին անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button