ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ` ԱՄՆ Կոնգրեսում

Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շարունակում է իր պաշտոնական այցը ԱՄՆ, մայիսի 16-ին կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ՝ կոչ անելով հաշվի նստել Հայոց Ցեղասպանության եղելության փաստի հետ ու դատապարտել հայերի զանգվածային կոտորածները: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ ազգային կոմիտեն ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումը պետք է իրականացվի միայն ցեղասպանության փաստերի ամբողջական ընդունումից հետո: Կոնգրեսականների քայլը ողջունել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը: «Կոչն անհապաղ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունն ու դրա հիման վրա կառուցել հայ-թուրքական մերձեցման քաղաքականությունը գնահատում ենք շատ տեղին»,- ասել է նա:

 

Back to top button