Տնտեսական

Գյուղացու սպասելիքներն ավելի մեծ են` նրանք խնդրում են սառեցնել վարկերը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկտի հասրած վնասներն ուսումնասիրում են մասնագիտական հանձնաժողովները, որոնք կազմավորվել են Արմավիրի մարզի 40-ից ավելի համայնքներում: Վնասված տարածքների մասին տեղեկությունները հավաքվում են Արմավիրի մարզպետարանում, ամբողջական տեսքի բերվելուց հետո  արձանագրություններ  կներկանայցվեն կառավարություն: Գյուղացու սպասելիքներն ավելի մեծ են, նրանք խնդրում են որոշակի ժամանակով սառեցնել վարկերը, որն էլ դրդում է նրանց դիմել ծայրահեղ միջոցների` փակելով հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհները:

Մայիսի 12-ի կարկտահարությունից հետո գյուղատնտեսությանը հասցված վնասից դեռ չեն կարողանում հանդարտվել հողի մշակները և հուզմունքը ժամանակ առ ժամանակ դրսևորվում են բողոքի ցույցերով` փակելով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները:

Աննախադեպ  ուժեղ կարկուտը  80-100 տոկոսով վնասել է Արմավիրի մարզի շուրջ 44 համայնքի գյուղատնտեսությունը, որոնց մեծ մասը պտղատու և խաղողի այգիներ են, բանջարանոցային ու բոստանային մշակաբույսեր: Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով տուժած համայնքներում ստեղծվել են մասնագիտական հանձնաժողովներ, որոնք աշխատել են կարկտահարության 2-րդ օրվանից:  Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, գյուղատնտեսության բաժնի պետ Վարդգես Աբրահամյանը նշեց, որ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված են համայնքային ծառայողներ, ավագանու անդամներ և տեղում ստուգել են վնասի  չափերը և ներկայացրել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն:  Արձանագրությունները ներկայացվելու են կառավարություն, որի հիման վրա կլինի գյուղացիների  աջակցությունը:

Արմավիր համայնքում վնասը մեծ է, 417 հա մշակովի հողատարածքներն ամբողջությամբ կարկտահարվել են: Համայնքում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ,   Մշակովի հողատարածքներից 250 հա-ը կեռասի, սալորի, դեղձի և ծիրանի այգիներ են, 73.2 հա` խաղողի,  մնացածը` վարելահողեր, որոնք դրված են բանջարեղենի ու հացահատիկային մշակաբույսերի արտադրության տակ: Բանջարեղենի բերքը գյուղացիներն  ակնկալում էին ստանալ շատ ավելի վաղ, որոնց արժեքն ավելի բարձր է գնահատվում, քան ամռան վերջին  և աշնանը:  Արմավիրի   գյուղապետ  Ռաֆիկ Մարգարյանը մտահոգված է գյուղի հոգսերով, բնանջարեղենի սածիլները լրիվ ոչնչացել են, պտղատու այգիների բերքը` նույնպես: Գյուղացիների ներդրումները շատ մեծ է գյուղատնտեսության մեջ: Հանայնքի ղեկավարը հույս ունի, որ պետությունը մենակ չի թողնի գյուղացուն և կկանգնի նրա կողքին:

Համայնքում չկա հակակարկտային կայան և գյուղը վերջին 10 տարվա ընթացքում չի տուժել կարկուտից, պատճառը Ակնալճի հակակարկտային կայանի հրանոթի անգործությունն է, որը խորհրդային միության տարիներին հաճախակի էր գործում և կարկտաբեր ամպերը ցրելով հասցնում էր Արմավիր գյուղ, իսկ վերջին 10-15 տարվա ընթացքում Արմավիրը գրեթե չէր տուժել կարկուտից և հակակարկտային կայան տեղադրելու անհրաժեշտություն չի ունեցել, սակայն գյուղապետի  կարծիքն այժմ փոխվել է և ենթադրում է, որ պետք է տեղադրեն կարկտաբեր ամպերը ցրող կայան:

Ալաշկերտ համայնքում նույնպես վնասը մեծ է: 350 հա-ի վրա  մշակվում են  պտուղ է, խաղող, բոստան և բանջարանոցային մշակաբույսեր: Այս գյուղում խաղողի այգիներն ավելի մեծ տեղ են զբաղեցնում, դրանք հիմնականում սեղանի սորտեր են: Ալաշկերտի համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի ներկայացմամբ համայնքում կա 350 վարկառու, որոնք նույպես սպասում են  կառավարության աջակցությանը: Բողքարկման ծայրահեղ աստիճանի դիմելը պայմանավորված է կուտակած մեծ պարտքերով, որոնց վերադարձման ժամկետը սկսվում է մի քանի ամսից, նրանք խնդրում են սառեցնել վարկերը:

Գյուղացիների աջակցությունն  առայժմ խորհրդատվության կարգով է, որոնք միտված են  այգիները փրկելուն:

Ցուցադրել ավելի
Back to top button