ԿարևորՏնտեսական

«Գազպրոմը» հրաժարվում է հայտնել Հայաստանին վաճառվող գազի գինը. առեւտրային գաղտնիք է

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հրաժարվում է մեկնաբանել Հայաստան ներկրվող գազի սակագնի բարձրացումը՝ բացատրելով դա առեւտրային գաղտնիքով։

«Ռեգնում» գործակալության հարցմանն ի պատասխան «Գազպորմից» պատասխանել են, որ «այժմ կողմերն աշխատում են 02.07.2008 թ.1, «Գազպրոմ էքսպորտի» եւ «ՀայՌուսգազարդի» միգեւ կնքված պայմանագրի 2013- ի ապրիլին ստորագրված լրացման համաձայն, որում ամրագրված է Հայաստան ներկրվող բնական գազի գինը (գինը տնտեսվարող սուբյեկտների առեւտարյին գաղտնիքն է)»։

«Ռեգնումը» նաեւ հիշեցնում է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերը ռուսական «Գազպորմն» է, իսկ 20 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button