ԿարևորՏնտեսական

Գազի սակագինը Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործն է, ասում է դեսպանը՝ կոչ անելով ազատականացնել շաքարավազի շուկան

Տնտեսության ցանկացած ոլորտ, այդ թվում նաեւ շաքարավազի, պետք է լինի մրցակցային, այսօր «Coca-Cola Hellenic Armenia» ընկերությունում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեպան Ջոն Հեֆերնը։

Հայաստանում դեռ շատ բան պետք է անել բիզնես միջավայրի բարելավման համար, այդ թվում՝ հարկային եւ մաքսային ոլորտներում, ասել է դեսպանը։

Դիվանագետը նշել է, որ «Coca-Cola Hellenic Armenia» ընկերությունը Հայաստանի առաջին տասնյակի հարկատուներից է եւ ընկերության համար կարեւոր է այս ոլորտում կանխատեսելիությունը եւ մրցակցային պայմանները, այդ թվում շաքարավազի ներմուծման հարցում։ Դեսպան Հեֆերնը ընդգծել է, որ ԱՄՆ- ը աջակցում է Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը։

Ամերիկացի դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել գազի սակագնի բարձրացումը՝ նշելով, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործն է։

Ցուցադրել ավելի
Back to top button