Սպորտ

Սպանվել է Հրանտ Մաթեւոսյանի ազգականը

Մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում  սպանել է 1978 թ. ծնված  Թովմա Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տիգրան Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և  հայտարարվել  հետախուզում:
Կատարվում է նախաքննություն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թովմա Մաթեւոսյանը ճանաչված արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ազգականն է, իսկ նրա սպանության մեջ կասկածվող Տիգրան Մելիքյանն աշխատում է բնության պահպանության  Վանաձորի տեսչությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button