Հասարակություն

Սոցիալական խնդիրների լուծում ու արժանապատիվ կյանք. ազատամարտիկների պահանջը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Սոցիալական խնդիրների լուծում ու արժանապատիվ կյանք են երկրի իշխանություններից պահանջում ու ակնկալում Ազատության հրապարակում նստացույցին մասնակցող ազատամարտիկները:
Նրանց 13 կետից բաղկացած դիմում-պահանջագիրն արդեն կառավարությունում է, որտեղ խոստացել են  պատասխանել 15 օրվա ընթացքում:
Կառավարության արձագանքին սպասող ազատամարտիկները դադարեցրել են նստացույցը, բայց իրենց պահանջները չբավավարարելու դեպքում, ինչպես այսօր փոխանցել են լրագրողներին, կշարունակեն պայքարը։

«Եթե մեր բախտը չի բերել ու պատերազմում չենք վիրավորվել, դա չի նշանակում, որ վատ ենք կռվել ու ավելի քիչ ավանդ ունենք մեր հաղթանակում»,- ասում է ազատամաիտիկ Կարեն Մելիքբեկյանը։ Նրա խոսքով՝ այսօր կան բազմաթիվ օրենքներ, որոնք միայն թղթի վրա են, դրա համար էլ պետք է նախևառաջ ազատամաիտիկների  ֆինանսական խնդիրները լուծվեն, բարելավեն նրանց սոցալակնա վիճակը, որպեսզի շարունակ խնդրողի դերում չհայտնվեն։

Այս օրերին Ազատության հրապարակում էր նաև ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը` Ռեմբոն, ով եղել է լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի մարտիկը, մասնակցել Երասխի, Ոսկեպարի, Մարտակերտի մարտերին, իսկ մինչ այդ մասնակցել աֆղանական պատերազմին, այսօր կանգնած է անօթևանի կարգավիճակի շեմին։

«Միայն ես չեմ այս կարգավիճակում, այլ ազատամարտիկների ճնշող մեծամասնությունը»,- ասում է Ստեփան Ստեփանյանը:
Իրենց խնդիրների լուծնման ուղղությամբ հաջորդ քայլը, ըստ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի, կլինի հասարակական կազմակերպության հիմնումը: 

Ցուցադրել ավելի
Back to top button