Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է երիտասարդ գիտնականների հետ: Նման հանդիպումներն այլեւս պարբերական բնույթ են կրում: Նպատակն է` երիտասարդ գիտնականների հետ անկաշկանդ մթնոլորտում քննարկել մեր երկրում գիտության զարգացմանն աջակցելու երիտասարդների ներուժը, նաեւ` հնարավորություններն ու առկա խնդիրները: Հանդիպումներում երկրի ղեկավարը նաեւ լսում է երիտասարդ գիտնականների առաջարկություններն` ուղղված գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:
Այսօրվա հանդիպման ժամանակ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի ղեկավար մարմինը երկրի ղեկավարին է ներկայացրել նաեւ անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը:
Հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացումը երկրի ղեկավարի հոգածության ոլորտում է: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, Ազգային գրադարանում հանդիպելով երիտասարդ գիտնականների հետ, քննարկել է իր հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի գործունեությունն ու լսել ծրագրի ղեկավար մարմնի անդամների ընթացիք հաշվետվությունը: Նախագահը ծրագրի գործունեությունից հիմնականում գոհ է:
Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կարլեն Խաչատրայանը: Երիտասարդ գիտնականներին հատկացվող գումարը կրկնապատկվել է: Հաջորդ տարվա համար նրանք 100 մլնի փոխարեն կստանան 200 մլն դրամ:
ԳԱԱ-ի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանն ասաց, որ նախագահի հետ քննարկել են նաեւ հարցը, թե ինչպես է հնարավոր մշակել ծրագրեր, որոնք կտան կոնկրետ արդյունքներ: Նրա խոսքով` ֆինանսավորման կրկնապատկման Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ներկայացուցիչ Հայկ Ամիրջանյանի համոզմամբ` նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մի քանի կարեւոր խնդիր է լուծում:
Երիտասարդ գիտնականներն ասացին, որ իրենք մշակում եւ փորձարկում են նաեւ փոքրիկ ծրագրեր, որոնք իրենց արդարացնելու դեպքում, կարող են արդեն ավելի մեծ մասշտաբներով կիրառվել: Ծրագրի ղեկավար մարմնի անդամներից Վարդան Մամիկոնյանը կարծիք հայտնեց, որ Երիտասարդ գիտնականներին աջակցելու մոտեցումը նաեւ արտագաղթը կանխելուն է ծառայում: Գիտական թեզ պաշտպանելուց հետո ծրագիրն օգնում է, որ երիտասարդ գիտնականը հնարավորություն ունենա իրեն դրսեւորելու հենց Հայաստանում: