ԿարևորՀասարակություն

Խոշոր հրդեհ՝ «Սպայկա» ընկերությունում

Խոշոր հրդեհ՝ «Սպայկա» ընկերությունում: ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ  Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» -ում հրդեհի բռնկման ահազանգը ստացվել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ: Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:  Դեպքի մասին տեղյակ են պահվել  նաև «1-02», «1-03», էլ. ցանցի և ճանապարհային ոստիկանության հերթապահները: Տուժածներ, բարեբախտաբար, չկան, տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:

                             

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button