Թուրքական հեռուստատեսությունն առաջին անգամ հայերեն տեսահոլովակ է ցուցադրել


Պոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» երգի տեսահոլովակն արդեն մի քանի օր է ցուցադրվում է թուրքական TRT Müzik պետական հեռուստաընկերությամբ։
Այն առաջին արևմտահայերեն տեսահոլովակն է, որը սկսել է ցուցադրվել թուրքական պետական հեռուստաընկերության եթերում, հաղորդում է Haberturk-ը,
Թոմաօղլուն պատմել է, որ ինքը դիմել է TRT հեռուստաընկերությանը՝ տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով, և 10 օր անց դրական պատասխան ստացել։
Հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն լուսագրերով։ «Դա շատ էի ցանկանում, քանի որ ուզում էի, որ իմ երգը հասկանան ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Թուրքիայում ապրող հայերի համար շատ կարևոր և ուրախալի է իմ տեսահոլովակի հեռարձակումը TRT-ի եթերում։ Շատ ուրախ եմ»,-ասել է նա։
TRT-ն երկու տարի առաջ հեռարձակել էր երգչուհի Սիբելի տեսահոլովակը։