ԿարևորՄշակույթ

Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2013» երգի միաջզգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը

Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2013» երգի միաջզգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Ելույթ են ունենալու 17 երկրի ներկայացուցիչ`
1. Լատվիա
2. Սան-Մարինո
3. Մակեդոնիա
4. Ադրբեջան
5. Ֆինլանդիա
6. Մալթա
7. Բուլղարիա
8. Իսլանդիա
9. Հունաստան
10. Իսրայել
11. Հայաստան
12. Հունգարիա
13. Նորվեգիա
14. Ալբանիա
15. Վրաստան
16. Շվեյցարիա
17. Ռումինիա

Եզրափակիչ են անցնելու կրկին 10 երկրի ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով եզրափակիչ են անցել Մոլդովայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բելառուսի, Դանիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների ներկայացուցիչները:

Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Մեծ հնգյակի երկրները (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) և նախորդ տարվա հաղթող երկիրը` Շվեդիան, մրցույթի կանոնների համաձայն, ելույթ կունենան միայն եզրափակչի օրը` մայիսի 18-ին: Նշենք, որ հաղթողները որոշվում են պրոֆեսիոնալ ժյուրիի ու հեռուստադիտողի 50X50 հարաբերակյցությամբ:

Հայաստանը ներկայացնում է «Դորիանս» խումբը: Կատարելու է «Lonely planet» երգը: Ելույթ է ունենալու 11-րդ համարի ներքո:

Նշենք, որ մրցույթն անցկացվում է Շվեդիայի Մալմո քաղաքում:

Ցուցադրել ավելի
Back to top button