Հասարակություն

Քահանա. Ամուսնալուծություններից մեծ մասի հիմքում սոցիալական խնդիրն է ընկած

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

1993 թին ՄԱԿ- ի գլխավոր ասամբեայի կողմից մայիսի 15-ը հաստատվեց որպես ընտանիքի միջազգայի օր: Օրը նշանավորվում է հասարակության ուշադրությունը ընտանիքիների խնդիրներին սեւեռելով: Ընտանիքի օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց ամուսնությունների և ամուսնալուծությունների ընդհանուր վիճակագրությունը: Ըստ այդմ՝  այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4591 ամուսնություն եւ  897 ամուսնալուծություն։

«Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրանցված ամուսնությունները կազմել են 6, 2.  հազար բնակչից ամուսնալուծված զույգերի թիվը մեկն է կազմել»:

Կարինե Կույումջանի խոսքով՝ 2012թ. առաջին եռամսյակի համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 1,6%-ով, ամուսնալուծություններինն ավելացել է 11,5%-ով:

Ինչ արժեհամակարգով է առաջնորդվում այսօրվա հայ ընտանիքը կազամավորման պահից ի վեր, ինչու են զույգերն ամուսնալուծվում  եւ շատ հաճախ ամուսնալուծության խնդրանքով դիմում հայ եկեղեցուն: Հարցերի շուրջ իր մտահոգությունները ներկայացրեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով՝ այսօր շատ հաճախ ընտանիք են կազմում որոշակի կարգավիճակ ունենալու համար, իսկ ամուսնալուծությունների հիմքում սոցիալական խնդիրն է ընկած:

«Շատ հաճախ նոր կազմվող ընտանիքները կանգնում են խնդիրների առաջ, չեն կարողանում համատեղել նյութականն ու հոգևորը, մարդիկ շատ ավելի հաճախ դիմում են հոգևորականներին, որ իրենց օգնեն: Եկեղեցին անում է հնարավորը, որ այդ ընտանիքը վերականգնվի: Մեծ մասի մոտ հիմքում սոցիալական խնդիրներն են ընկած»:

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ մեր ընտանիքներում, որպես կանոն հաղթահարելի են համարվում 4 ճգնաժամերից 3-ը. Ճգնաժամի առաջին փուլը տեղի է ունենում, երբ զույգը նոր է ամուսնանում և միմյանց դեռ լավ չեն ճանաչում, երկրորդ  փուլն ի հայտ է գալիս առաջին երեխայի ծննդից հետո, իսկ երրորդը՝ 30-40 տարեկան հասակում: Հոգեբանը տեղեկացրեց նաեւ՝ հոգեբաններին սկսել են ավելի հաճախ դիմել տղամարդիկ՝ ընտանիքը պահպանելու համար անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button