Հասարակություն

Հասարակությունը փորձում է փրկել Հայաստանի անկենդան հուշարձանները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հայտնի ճշմարտությունից սակայն, ցավոք շատ շուտով ոչինչ չի մնա: Բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները կրկին բարձրաձայնում են, պետք է պահպանել անկենդան հուշարձանները, դրանք անձնագրավորել ու ընդհանրապես հատուկ ուշադրության արժանացնել և սա ոչ թե սոսկ փաստաթղթային տեսքով, այլ իրական:

Երկրաբանական գիտությունների  թեկնածու Հայկ Մելիք- Ադամյանն առաջարկում է  ստեղծել Հայաստանի անկենդան բնության Կարմիր գիրք: Մասնագետը փաստում է՝  ունենք համաշխարհային նշանակություն ունեցող հուշարձաններ, որպես օրինակ առանձնացնում է   Զանգակատան մոտ գտնվող  250 մլն տարվա  պատմություն ունեցող հուշարձանը , մեկ այլ հուշարձան էլ գտնվում է Լանջառի  շերտատիպային կտրվածքում:
Հուշարձանները, սակայն, հոգատարության կարիք ունեն: Փորձագետն անձամբ է Տավուշի ու Լոռու մարզերում մի քանի հուշարձան անձնագրավորել։

«Պարցն այն է, որ համացանցում առկա են բոլոր մարզերի երկրաբանական հուշարձանների հաստատված ցանկեր: Բացի այդ ցանկերից կան նաև լրացուցիչ ցանկեր, որոնք համացանցում առկա չեն: Ես ուշադիր դրանք նայել եմ, այնտեղ կան հսկայական թերություններ: Հայտնի չի, թե ով է ներկայացրել: Երկրաբանական ինստիտուտը դա չի ներկայացրել»,- ասում է։

Միայն Տավուշի և Լոռու մարզերում  շուրջ 30 անձնագրավորված հուշարձան կա: Երբեմն հետաքրքիր դեպքեր էլ է հիշում  մասնագետը, երբ հուշարձանը ցանկում ընդգրկված է եղել, սակայն վայրում չեն հայտնաբերել: «Հուշարձանների անձնագրավորումը երկարատև գործընթաց է»,- «Ռադիոլուրին» փոխանցեցին  բնախպահպանության նախարարությունից, հիշատակեցին արդեն անձնագրավորված շուրջ երեք տասնյակ հուշարձանների մասին և ասացին, որ խնդրի լուծուևմը ներառված է նաև կառավարության 2014- 2016թթ ծրագրում:
Թռչկան նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը  վերահսկողություն և ակտիվություն նկատում է միայն հանրային հատվածում, պատկան մարմինների աշխատանքը՝ ձևական է որակում։

«Ձևական ինչ-որ քայլեր են իրականացնում, կառավարությունն էլ բացարձակ չի հետաքրքրվում, թե լիազոր մարմինն իրականացնո՞ւմ է իր քայլերը, թե՞ ոչ, օրենսդրին մարմնին՝ ԱԺ- ին չի հետարքրքում, գեթ մեկ անգամ չի եղել, որ ԱԺ- ն խնդրի, որ բնապահպանության նախարարը հատուկ զեկույցով ներկայացնի ՀՀ բնապահպանական վիճակը»։

Ցուցադրել ավելի
Back to top button