Արմեն Աշոտյանն ամփոփել է իր պաշտոնավարման նախորդ ժամանակահատվածի գործունեությունը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Կառավարության նոր կազմի փոփոխությունները ԿԳ նախարարի պաշտոնի վրա չեն անդրադարձել: Գերատեսչության ղեկավար է վերանշանակվել Արմեն Աշոտյանը: Այսօր ի մի բերելով պաշտոնավարման անցած տարիները` Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հին կառավարության կազմում պաշտոնավարման ավարտին մոտ հաճախ է վերհիշել ԿԳ նախարարությունում իր պաշտոնավարման տարիների ձեռքբերումները և բացթողումները: այսօր արդեն լինելով վերանշանակված նախարար դրանք ներկայացրել է լրագրողներին` նշելով, որ ձեռքբերումներն իրականում շատ են, բայց ցանկացել է առանձնացնել կարևորագույն 5 ձեռքբերումները: Դրանք են` նախադպրոցական հաստատությունների ստեղծումը, բարձրագույն կրթության ոլորտում կրթության որակի նոր չափանիշերի սահմանումը, շախմատ առարկայի դասավանդումը դպրոցում:
2009 թվականից ստանձնելով ԿԳ նախարարի պաշտոնը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր արդեն ոչ միայն շատ ուրախ է, այլև մեծ պատասխանատվություն է զգում հատկապես վերանշանակվելուց հետո: Հիշելով պաշտոնավարման անցած 4 տարիները նախարարը նկատեց, որ ոլորտում եղել են բազմաթիվ ձեռքբերումներ, որոնցից կցանկանար առանձնացցնել կարևորագույն 5 ձեռքբերումները: Ըստ այդմ` ԿԳ նախարարը կարծում է, որ որ ամենալուրջ քայլերից մեկը եղել է նախադպորացական հաստատությունների ստեղծումը Հայաստանի շուրջ 140 համայքներում:
Հաջորդ խոշոր ձեռքբերումը բարձրագույն կրթության ոլորտում կրթության որակի նոր չափանիշերի սահմանումն է: Խստացվեցին բուհերի գործունեության ընթացակարգն ու լիցենզավորման պայմանները: Արդյուքնում` Հայաստանում գործող մասնավոր բուհերի թիվը կրճատվեց 2 անգամ: Կարևորագույն ձեռքբերումներից Արմեն Աշոտյանն առանձնացրեց նաև շախմատի դասավանդումը դպրոցում:
Այսպիսով` եթե մինչ այդ պետությունը յուրաքանչյուր տարի հատկացնում է տարկետման իրավունքով 10.000 տեղ, ապա 2010 թվականից այդ տեղերի թիվը 2500-ից չի անցել: Կարևորագույն 5-րդ ձեռքբերումն էլ այն է, որ ՀՀ-ը ամրագրեց իր տեղը եվրոպական կրթական քարտեզում. արդյունքում կրթության միջազգայնացումը հասել է աննախադեպ ծավալների և Հայաստանն այս առումով ոչ միայն ակտիվ դերակատարություն ունի նախկին Խորհրդային միության երկրների շարքում, այլև եվրոպական բարձրագույն կրթության ողջ տարածքում ևս Հայաստանն ամենաակտիվ քաղաքականությունն է վարում:
Արանք էին այն կարևորագույն ձեռքբերումները, որոնք առանձնացրեց ԿԳ նախարարը: Ինչ վերաբերում է բացթողումներին, Արմեն Աշոտյանը նշեց, որ կա դեռևս ամբողջությամ չլուծված երեք խնդիր: Դրանք են կրթության որակի խնդիրը` իր բոլոր մակարդակներում, կրթության մատչելիության խնդիրը և կրթության արդյունավետությունը: Սրանք, ի դեպ, ըստ նախարարի` երկար լուծումներ պահանջող և ինչ որ տեղ վերջնական լուծում չստացող խնդիրների շարքում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Հարցին, թե արդյոք ԿԳ նախարարը վերջնականապես կայացած է համարում ավագ դպրոցների համակարգի ներդրումն ու արդյունավետությունը, և եթե այո, ինչու է շրջանավարտների մեծամասնությունը շարունակում դիմել կրկնուսույցների, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ համակարգն իրեն արդարացնում է, բայց դեռևս կայացած չէ վերջնականապես: Նա հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին այս խնդիրը ևս կստանա իր վերջնական լուծումը: