ԿարևորՏնտեսական

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է «Շահնազարյան» ՍՊ ընկերության գործունեությանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: Ծրագրի շրջանակներում ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը` ներմուծվող սարքավորումների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը երեք տարի ժամկետով հետաձգելու համար: Տիգրան Սարգսյանին ուղեկցել են էկոկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Կոտայքի  մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից «Ռադիոլուր»-ը փորձել է տեղեկանալ, արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցություն տրամադրել մայիսի 12-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով տուժած գյուղացիներին: Նախարարը,  սակայն, պատասխանել է, որ երեկ ամբողջ օրը խոսել է կարկուտի մասին:

Եղվարդ քաղաքում գտնվող Շահնազարյան Գինու կոնյակի տունը կոնյակի արտադրությամբ զբաղվում է մի քանի տարի: Անցյալ տարի  ընկերությունը մթերել է  11 815տ խաղող, 2012-ին 850 հազար շիշ է արտահանվել, հիմնական շուկան Ռուսաստան, Ուկրաինան է, բանակցություններ են գնում Եվրոպայի հետ, տեսանելի ապագայում Գերմանիա կարտահանվի,  այս տարի ձգտում են արտահանման ծավալները կրկնապատկել: Հայաստանյան  շուկայում  դեռ չի իրացվում,  տասնհինգ օրից արդեն ներքին  սպառողը նույնպես հնարավորություն կունենա ծանոթանալ արտադրանքի հետ: Ընկերության աշխատակիցներն այսօր ջանասիրաբար հանրապետության վարչապետին էին ներկայացնում իրենց արտադրական հնարավորությունները: Տիգրան Սարգսյանին ուղեկցում էին գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարները:

«Սերգո, իսկ ամենախոշոր մթերողը ով է մեզ մոտ: Պռոշյանի կոնյակի գործարանը, որն այցյալ տարի մթերել է 28 հազար տոննա խաղող, Երևանի կոնյակի գործարանը մի քիչ ավելի պակաս է մթերել: Ծավալներով իրենք մոտավորապես հինգ-վեցերոդ տեղում են»:

Վարչապետ Սարգսյանն էր, ում հարցերին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր պատասխանում: Այս ձեռնարկությունում արտադրանքի որակի հետ կապված դիտարկումներին, ընկերության սեփականատեր Սամվել Շահնազարյանն  արձագանքեց, որ առայժմ իերնք աշխատում են, ու եթե ժամանակը գա, ու իրենց արտադրանքի որակը չհամապատասխանի, իրենք թող դուրս մնան շուկայից: Առայժմ սակայն, պետք է աշխատեն: Այս տրամաբանությամբ աշխատող ձեռնարկությունը կառավարության աջակցության կարիքն ունի, Ցանկանում են վերազինել հնեցման արտադրամասը, 400 մլն դրամի ներդրում պետք է կատարեն:

Թե ինչ կորոշի կառավարությունը, դեռ պետք է  սպասենք: Նկատենք նաև, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից փորձեցինք որոշ մնարամասներ պարզել, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է աջակցություն տրամադրել մայիսի 12-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով տուժած գյուղացիենրին: Վերջինս, սակայն, պատասխանեց, որ երեկ ամբողջ օրը խոսել է կարկուտի մասին, Կոտայիք մարզպետն էլ  հավելեց, որ կարկուտը ավարտվել է: Նշենք, որ կարկուտն իսկապես ավարտվեց,  բայց դրա թողած հետևանքների իրական ծանրությունը գյուղացիներն իրենք  են  զգալու իրենց ուսերին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button