ԿարևորՔաղաքական

Հրադադարից 19 տարի անց. ի՞նչ ունենք այսօր

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

1994 թվական մայիսիսի 12-ին հաստատված գրադարադրին հաջորդած 19 տարիներն այսօր ամփոփել է ռազամական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա նշել է, որ Ադրբեջանին խաղաղաղություն պարտադրելու համար Հայաստանն այսօր ունի ամեն ինչ, միաժամանակ նշելով, որ հրադադարն այնուամենայնիվ խաղաղություն չէ, այլ ընդամենը պատերազմի պասիվ փուլը, որը կլինի մեր իրականության անբաժանելի մասը դեռ երկար ժամանակ: Հրադադարից 19 տարի անց, ինչ ունենք այսօր:

Ռազմական պարտությունները 1994 թվականի գարնանը Ադրբեջանին հարկադրեցին ընդունել Ռուսաստանի կողմից արված հրադադարի առաջարկը: Կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության գերատեսչությունները ստորագրեցին մայիսի 11-ին: Համաձայնագիրն ուժի մեջ մտավ մայիսի 12-ին: Հրադադարին հաջորդել են 19 տարիներ: Ինչ ունենք այսօր: Նախ` Արցախ պետություն, որը կայանում է, ունի ժողովրդագրական աճ ու աշխարհի համար օրըստօրե դառնում է ավելի ընկալելի: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ներկայցնում է նաև հակադրությունը, ինչ ունենք մյուս կողմում` Ադրբեջան, որտեղ հրադադարաի ընթացքում ավելի ու ավելի ցայտուն են դարձել ծավալապաշտական նկրտումները:

«19 տարիների ընթացքում եթե Ադրբեջանում ինչ որ բան փոխվել է, ապա միայն ու միայն ի վնաս հակամարտության»,-նկատում է փորձագետը:

Ռազմական փորձագետը նշվածը համարում է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները զսպող կարևորագույն հանգամաքներից մեկը, բայց սեփական ախորժակը զսպելու համար հարևան պետությունը այլ ծանրակշիռ պատճառներ էլ ունի:

«Ադրբեջանին խաղաղաղություն պարտադրելու համար Հայստանն այսօր ունի ամեն ինչ»,-ասում է փորձագետը`միաժամանակ նկատելով, որ հրադադարն այնուամենայնիվ խաղաղություն չէ, այլ ընդամենը պատերազմի պասիվ փուլը: Իսկ այս փուլին հատուկ է անորոշությունը, մասնավորապես ապագայի հանդեպ, ինչն էլ իր հերթին ծնում է տագնապներ: Հասարակության մեջ նման տրամադրությունից ազատվելու առոմով, ըստ Ջամալյանի, լուրջ անելիքներ ունենք բոլորս, մասնավորապես փորձագիտական դաշտը:

Ըստ փորձագետի` պատրանքներով տարվել պետք չէ, պետք է պարզապես ընդունել, որ հրադադարը կլինի մեր իրականության անբաժանելի մասը դեռ երկար ժամանակ: Տեսանելի հեռանկարում գոնե մեր խաղաղությունը լինելու է խրամատային խաղաղություն, այսինք մեր յուրաքանչյուր օրվա խաղաղությունը ձեռք ենք բերելու խրամատում: Իրականություն, որին պետք է պատրատ լինենք նախ և առաջ հոգեբանորեն, որպեսզի կարողանանք լուծել մեր առջև դրված այսօրվա գերխնդիրը` Ադրբեջանին պարտադրել բոլորիս այնքան անհրաժեշտ խաղաղությունը, այնքան ժամանակ, քանի դեռ անդրկովկասցի թուրքերը չեն համակերպվել ձևավորված իրողությունների հետ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button