Հասարակություն

ԴԱՀԿ- ն նշում է կազմավորման 15- ամյակը

ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության կազմավորման 15-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր խրախուսման և պաշտոնների նշանակման հրամաններ է ստորագրել։
Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար  51 աշխատակից պարգևատրվել է շնորհակալագրով, 17-ը՝ հուշանվերով, 4 աշխատակից պարգևատրվել է «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով, 10 աշխատակցի արտահերթ կոչում է շնորհվել, 9 աշխատակիցների հայտարարվել է պաշտոնի բարձրացում, իսկ երեք աշխատակիցներին տրված նկատողությունները հանվել են: 

Back to top button