ԿարևորՔաղաքական

«Բարեւ Երեւան» դաշինքը որոշել է վերցնել Երեւանի ավագանու մանդատները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Բարև Երևան» դաշինքը կվերցնի Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյուքներով ստացած 6 մանդատը. այսօր լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա ասել է, որ որոշումը կայացրել են երեկ՝  ընդլայնված կազմով քննարկման ժամանակ: Դաշինքը զուգահեռաբար կշարունակի վարչական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկումը: Տիկին Բախշյանն ասել է, որ  «Ժառանգության»   6 ներկայացուցիչները Երևանի ավագանիում երևանցիների լրտեսն են դառնալու:

«Մենք վերցնելու ենք այդ 6 մանդատը և դառնալու ենք մեր հասարակության, մեր երևանցիների  լրտեսը քաղաքապետարանում: Մեր ներսում էլ կար  քննարկում, առաջարկ չվերցնելու մանդատները, բայց որոշել ենք վերցնել: Այո, որոշումների ընդունման վրա չենք կարողանալու ազդել, բայց մի բան հաստատ է. բոլոր վտանգավոր որոշումների մասին 5 րոպե առաջ կիմանաք դուք»:

Ցուցադրել ավելի
Back to top button