Որո՞նք են Հայաստանում կլիմայի փոփոխության ոլորտի ավելի խոցելի կետերը


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Եվրամիության արևելյան գործընկերության անդամ 6 երկրներում ԵՄ ֆինանսավորմամբ ու օժանդակությամբ այսօրվանից կիրականացնի «Կլիմայի արևելյան հարթակ» տարածաշրջանային ծրագիրը, ինչը նպատակ ունի աջակցել կլիմայի փոփոխության ոլորտի քաղաքականության մշակմանը, նպաստել այս ուղղությամբ քաղասարակության հասարակության իրազեկման բարձրացմանը: Ծրագրի տևողությունը երկու տարի է և այդ ընթացքում կկազմակերպվեն սեմինարներ ու քննարկումներ, որոնք կօգնեն վեր հանել կլիմայի փոփոխության ոլորտի ավելի խոցելի կետերը:
ԵՄ-ը, հավատարիմ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքին, շարունակում է ֆինանսավորել ու աջակցել Արևելյան գործընկերության անդամ 6 երկրներին անել ավելին եվրամիության պահանջների բավարերելու համար: Այսօրվանից Երևանում մեկնարկում է «Կլիմայի արևելյան հարթակ» տարածաշրջանային ծրագիրը, որը զուգահեռաբար կիրականացվի նաև Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներում ու նպաստի ավելի արդյունավետ պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: «Փորձելու ենք օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական օրենսդրությանը, հասարակության իրազեկում կիրականացնենք, նաև դպրոցներում»,-ասաց Կարմիր խաչի «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի համակարգող Սուրեն Մովսիսյանը:
Կլիմայի փոփոխության խոցելիության գնահատում է նաև նախատեսվում իրականացնել, ինչը հնարավորթւուն կտա տեսնելու թե ինչ խնդիրներ կան ու կնպաստի արդյունավետ կերպով իրականացնել հարմարվողականության գործընթացը: Հայաստանում կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակորգող Արամ Գաբրիելյանը Հայաստանի համար առջին հերթին խոցելի համարեց էկոհամակարգը:
Արևելյան գործընկերության անդամ 6 երկրներում տարբեր են խոցելիության խմբերը, օրինակ Բելառուսում մեծ է խոնավության ավելացման ռիսկը, Հայաստանն ավելի չոր է: Վրաստանում ծովի մակարդակի բարձրացման խնդիր կա: Այնպես որ խոցելիության աստիճանները տարբեր են ու բնակչության հարմարվողականությունն էլ տարբեր կերպ պետք է տեղի ունենա, ասաց: Հայաստանում Եվրամիության Պատվիարակության ղեկավար Տրայան Հրիսթեան էլ հիշեցրեց, որ Արևելյան գործընկերության անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորություն է ստանձնել կլիմայական փոփոխության մասին իրազեկում իրականացնել: