Միջազգային

Մալմոյում տրվեց «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի մեկնարկը

Շվեդիայի Մալմյո քաղաքի օպերային թատրոնի շենքում մայիսի 12-ին պաշտոնապես բացվել Է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթը: 39 երկրների մասնակիցները 70-մետրանոց կարմիր ուղեգորգով անցել են հինավուրց շենք, որտեղ նրանց դիմավորել են Մալմյո քաղաքի եւ Շվեդիայի Սկոնեի հարավային մարզի իշխանությունների, Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) եւ Շվեդիայի ՍՎՏ ազգային հեռուստատեսության ներկայացուցիչները: Ներկայիս 58-րդ «Եվրատեսիլին» մասնակցում են 39 երկրներից ժամանած արտիստներ: Նրանք բոլորը մայիսի 12-ին հանդիպել են մրցույթի պաշտոնական բացման առթիվ Մալմյոյի «Եվրաակումբում» կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ: Իրադարձությունը լուսաբանելու համար հավատարմագրված Է շուրջ 1500 լրագրող, իսկ ընդամենն սպասվում Է մինչեւ 100 հազար հյուր: Մրցույթի երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին:

Back to top button