ԿարևորՔաղաքական

Հայ հերոսը, որին Թուրքիայում նախընտրում են մոռանալ

Սարգիս Թորոսյան. թուրքահայ սպա, Մուստաֆա Քեմալի կողմից արժանացել է արիության համար մեդալի

Անգլիական The Independent- ն անդրադարձել է Թուրքիայի պատմության մի էջին, որի մասին այս երկիրը գերադասում է մոռանալ։

«Թուրքիայի կառավարությունը նախատեսում է մոռացության մատնել 100 տարի առաջ 1,5 մլն հայերի կոտարածները թուրք- օսմանների կողմից, կազմակերպելով միջոցառումներ՝ նվիրված նույն թվականին  Գալիպոլի ճակատամարտում դաշնակիցների դեմ տարած թուրքական հաղթանակին»,- գրում է Ռոբերտ Ֆիսքը։

Իրականում՝ կապիտան Սարգիս Թորոսյանն անձամբ է պարգեւատրվել Մուստաֆա Քեմալի կողմից արիության համար, այն մարդու՝ Աթաթուրքի կողմից, որը ժամանակակից Թուրքիայի հիմնադիրն է։ «Սակայն հաշվի առնելով այն, որ թուրք ճանաչված պատմաբանները փորձում են Թորոսյանին ներկայացնել շինծու հերոս, «ժամանակակից» բառը պետք է չակերտների մեջ օգտագործել»,- գրում է The Independent- ը։

Ըստ թերթի՝ այժմ այդ ակադեմիկոսները նույնիսկ պնդում են, որ հազազգի կապիտանը հորինել է Աթաթուրքից ստացած իր երկու մեդալները, մինչդեռ՝ Թուրքիայի ամենահեղինակավոր պատմաբաններից Թաներ Աքչամը, ով անվերապահորեն ընդունում է 1915 թ, ցեղասպանությունը, ԱՄՆ- ում գտել է Թորոսյանի ընտանիքի անդամներին եւ ուսումնասիրել օսմանյան երկու մեդալները։ Նրանցից մեկը կրում է Աթաթուրքի բնագիր ստորագրությունը։

Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչեւ Պաղեստին» հուշագրությունը առաջին անգամ հրապարակվել է Բոստունում 1947 թվականին։ Բիգլի համալսարանի պրոֆեսոր Այհան Աթքարը առաջին անգամ տեսել է այդ գիրքը 20 տարի առաջ եւ զարմացել, որ հայկական ծագումով սպաներ են կռվել օսմանների համար։

Իր գրքում Թորոսյանը պատմում է Գալիպոլիի եւ այլ ճակատամարտերի մասին, որոնց նա մասնակցել է մինչեւ այն պահը, երբ տեսել է հայ գաղթականների շարքում իր քորջը, ում ուղարկում էին դեպի Սիրիայի եւ Պաղեստինի անապատներ։

Դրանից հետո նա անցել է դաշնակիցների կողմը եւ նորից վերադարձել Թուրքիա՝ արդեն ֆրանսիական զորքերի կազմում։

Ցուցադրել ավելի
Back to top button