ԿարևորՔաղաքական

Հայ- թուրքական հարաբերությունները ձախողվել են Անկարային մեղքով, ասում է դեսպան Հեֆֆերնը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայ- թուրքական հարաբերությունները ձախողվել են Անկարային մեղքով, այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը «Սինոփսի Արմենիա»գիտաարտադրական կենտրոնում ՏՏ-ի ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ նրա՝ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները համարձակություն են հանդես բերել երկկողմանի հարաբերությունների հաստատման արձանագրությունների ստորագրման հարցում, սակայն Անկարան նախապայմաններ է առաջ քաշել՝ չվավերացնելով փաստաթղթերը։

«Պայմանավորվածությունների համաձայն՝ նախապայմաններ չպետք է լինեին, սակայն Թուրքիան փորձեց այս գործընթացը կապել ղարաբաղյան հակամարտության հետ։ Թուրքիան սկսեց պայմաններ պարտադրել, այն դեպքում, երբ Հայաստանն իրենց շատ լավ դրեւորե» անցած երեք տարիներին, եւ թուրքերն այժմ պետք է ինչ- որ քայլի գնան»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։

Հայաստանը ձեռք է մեկնել, սակայն Թուրքիան ընդառաջ չի գնացել, ասել է Հեֆերնը։

Վերադառնալով դեսպանի եւ ՏՏ ոլորտի ուսանողների հետ հանդիպմանը, նշենք, որ նախագահական կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ նման  հանդիպումները կարևոր են ինչպես  ուսանողների համար, ովքեր շփվում են հարուստ կենսափորձ ունեցող մարդկանց հետ և հնարավորություն ունենունմ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, նաև հյուրերի համար, ովքեր,  շփվելով երտասարդների հետ,  ստանում են իրատեսական արձագանք երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button