Մշակույթ

Կոտրում են «երիտասարդները դասական երաժշտություն չեն սիրում» կարծրատիպը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  Հայստանի պետական  երիտասարդական նվագախումբը մայիսի 15-ին և 16-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Hollywood Non-Stop համերգային ծրագիրը: Ծրագիրը  մեկնարկեց 2012-ին: Սկզբում այն ներկայացվեց  երևանյան ութ բուհերում: Ուսանողական շրջանակներում ունեցած մեծ հաջողությունից հետո նախագիծը ներկայացվեց նաև հանրապետության մարզերում, մասնավորապես` Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր ու Արտաշատ քաղաքներում:

«Այս նախագծով մենք փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, որ երիտասարդները դասական  երաժշտություն չեն սիրում և չեն լսում»,— ասում է Հայստանի պետական  երիտասարդական նվագախմբի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը` շեշտելով նախագծի չափազանց ջերմ ընդուլությունը հատկապես մարզերում։
Գյումրիում, մասնավորապես, հանդիսատեսի խնդրանքով նվագախւմբը ստիպվածխ է եղել ներկայանալ երկու համերգով։
Hollywood Non-Stop նախագծի հովնավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերըն է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպան Ջոն Հեֆերն այսօր  կարևորեց նախագիծը երկու երկրների մշակութային շփումների ամրապնդման առումով, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախագիծը որակեց որպես կաղապարներից դուրս գալու և միմյանց մշակութային արժեքներով հարստանալու լավ հնարավորություն։

Ցուցադրել ավելի
Back to top button