ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ՊԲ.Ավելի քան 2000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 5-ից 11-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ ենարձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնականօրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմըխախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար,դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ պահպանել լիարժեք վերահսկողություն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button