Հասարակություն

Երիտասարդ գիտնականները քննարկում են սեյսմիկ անվտանգության խնդիրները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության եւ սեյսմակայուն շինարարության ժամանակակից խնդիրները» թեմայով երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ ստեղծման 70-ամյա հոբելյանին:
Սեյսմաբանությունը մեր երկրում ավելի մեծ պահանջարկ ստացավ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Սա այն ոլորտներից է, որի ուսումնասիրությունները կարևոր են մեր երկրի համար, քանի որ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում:
Այս առումով մեր երկրում առաջին անգամ անցկացվող այս գիտաժողովը կարևոր նշանակություն կարող է ունենալ սեյսմիկ վտանգի գնահատման արդի միջոցների կիրառման հարցում, նշեց  ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանը:  

Երիտասարդ գիտնականը ավելի շատ կարևորեց սեյսմակայուն շինարարարության առաջնահերթությունը, քան՝ երկրաշարժերի կանխատեսման:

Գիտաժողովի շրջանակներում հայ և ղազախ երիտասարդ գիտնականները ստորագրեցին համագորցակցության հուշագիր։
«Այս հուշագրով նախատեսվում է իրականցնել եռամյա ծրագիր` միջպետական դրամաշնոհի միջոցներով, որի գումարը կազմում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար: Սա առաջին նման ծրագիրն է, և հետագայում մեր հայ գործընկերների հետ ծրագրում ենք համագործակցել երկրաֆիզիկայի, սեյսմադիցկուն շինարարության և սեյսմաբանության ոլորտներում: Ուսումնասիրությունների արդյունքները կանցներն արտոնագրային հաստատում ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանում»,- ասաց Ղազախստանի նախագահի հիմնադրամի խորհրդի անդամ Ժանար Աուկաժիևան։

Ցուցադրել ավելի
Back to top button