ԿարևորՔաղաքական

«Բարեւ Երեւանը» բողոքարկեց ընտրությունների արդյունքները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն այսօր վարչական դատարանում բողոքարկել է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները։

Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանկ «մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին»,- ասված է «Բարեւ Երեւանի» մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ «վարչական դատարան է ներկայացվել նաեւ Երեւանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ՝ պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի եւ կարեւորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում»։

Ցուցադրել ավելի
Back to top button