Հասարակություն

Արմավիրում գործող հեռուստաընկերությունների թիվն ավելացավ ևս մեկով

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Օրերս Արմավիրի մարզում  գործող հեռուստաընկերությունների թիվն ավելացավ ևս մեկով, որը մյուսների տարբերությամբ  եթեր է հեռարձակում համացանցում, աշխատում է շուրջօրյա և ունի մի քանի հեղինակային  ծրագրեր, որոնք տարիներ առաջ հեռարձակվել են ինչպես մարզային, այնպես էլ  հանրապետական հեռուստաընկերությունների միջոցով:

Արմավիրի մարզում գործող  «Լույս», «ԱԼՏ», «Նոյ Հայաստան» հեռուստաընկերությունների շարքը համալրեց ևս մեկ հեռուստաընկերություն, որը նոր անուն չէ արմավիրցի հեռուստադիտողների համար:  Տարիներ առաջ ՄՆՆ հեռուստաընկերությունը Հայաստանի առաջին, երկրորդ, Արմենիա,  Շանթ հետուստաընկերությունների լրատվական հաղորդումների միջոցով լսելի էր դարձրել Արմավիրի մարզի հիմնախնդիրները: Որոշակի դադարից հետո հեռուստաընկերությունը դարձյալ հայտնվեց  մարզի մեդիա դաշտում, սակայն էլեկրոնային տարբերակով, որն իր հեղինակային հաղորդումները եթեր է հեռարձակում համացանցում և աշխատում է շուրջօրյա:

ՄՆՆ հեռուստաընկերության  գործադիր տնօրեն  Նաիրի Մանվելյանը նշեց, որ անցած 12 տարվա ընթացքում իրենք գործել են, որպես արտադրող հեռուստաընկերություն.  ունեն ժամանցային բարձր վարկանիշ պահովող հաղորդումներ, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը և հեռաևձակվել են մարզային հեռուստաընկերությունների եթերներից, իսկ մայիսի 1-ից դրանք ունեն սեփական եթերի ուրույն տեղերը:

Ասում են` որքան  մեծ է մեդիա դաշտը և  մամուլը, այնքան քիչ են անտեսված խնդիրները: Կարելի է ասել մարզում հեռուստառադիոֆոտոլրագրողներն ամենուր են և վեր են համում այն խնդիրները, որոնք հուզում են բոլորին: ՄՆՆ անգլերենից թարգմանաբար ժամանակակից, բնական, նորովի  բառերի հապավումն է, որն իր խոսքը նորովի ներկայացնելու է համացանցի շուրջօրյա եթերում: Նաիրի Մանվելյանը նշեց, որ ժամանցային մի շարք ծրագրերից բացի կգործի լրատվական դաշտը, որտեղ կընդգրկվեն նաև հանրապետության մյուս մարզերի թղթակիցներից  ստացված հաղորդումները: Հիմնական շեշտը դրվելու մարզային խնդիրների վրա, որն ըստ տնօրենի, պահանջելու է  հետևողականություն և արդարացի լուծում:

Ընդլայնելով սահմանները  ՄՆՆ կանդրադառնա նաև սփյուռքի հայ համայնքների գործունեությանը` սեփական թղթակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button