Հասարակություն

Փոքրիկ Ալվինան եւ պատերազմի անողոք դեմքը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Պատերզամի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR)-ի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր  կազմակերպած լրագրողական այցի ընթացքում ձայնագրած ու այժմ ձեզ ներկայացվող հերթական անդրադարձը  չինարցի հնգամյա Ալվինայի կյանքի պատմությունն է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե  ընդամնեը հինգ տարեկան փոքրիկի ամսին պատմելու քիչ բան կլինի: Իրականում, սակայն, դա այդպես չէ:

Հնգամյա Ալվինային Չինարիում բոլորն են ճանաչում։ Ավելին՝ այստեղ նրան ճանաչում են ու նրա դեռ չծնված կյանքի պատմության տխուր էջերը չի մոռանում Չինարի այցելած  և ոչ մի այցելու:
Առաջին հայացքից այս փոքրիկ աղջնակը մեկն է  Չինարիի մանկապարտեզի 30 երեխաներից: Նրա ճակատագիրը, սակայն, տարբերվում է  համագյուղացի երեխաների ճակատագրից:
Սահմանամերձ Չինարիում 2008թ հունիսի 18-ը  լավ են հիշում։ Որքան էլ տարիներ անցնեն, նրանք  տխրությամբ են հիշելու այդ օրը:
Թշնամու դիպուկահարի նենգ գնդակից սպանվել էր գյուղացիներից մեկը։ Դեռ չծնված աղջկա  հայրը  որոշում է   համագյուղացու դիակը գյուղ  բերել, սակայն ինքն էլ է դառնում է թշնամու գնդակի զոհը։
Չնայած տարիներ են անցել, սակայն չինարեցիները նույն հուզմունքով են հիշում կատարվածը:
«Կ
եսօրվա ժամը երկուսն էր, երբ սկսվեցին կրակոցները։ Մի տասը րոպեի ընթացքում այդ չարաբաստիկ լուրը լսեցինք։ Այս երեխայի հորն էին սպանել: Ինքը դեռ չէր ծնվել, վեց ամիս հետ ծնվեց: Այս երեխան չգիտի, թե իր ծնողն ով է, ինչ է նշանակում հայր ունենալ, մի խոսքով՝ նկարով է ճանաչում իր հայրիկին»,- ասում է Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը։

Ալվինան դեռ ճշմարտությունը չգիտի հոր մասին: Հնգամյա փոքրիկն առայժմ երազանքներով է ապրում, հաստատ որոշել է՝ մեծանա՝ բժշիկ է դառնալու։

Back to top button