Տնտեսական

Հարկային դաշտի փոփոխություններն ու տնտեսության զարգացման միտումները հավասարակշռված չեն

Շաքե Ավոյան

«Ռադիոլուր»

Հարկային օրենսդրությունը «Պարադիգմա» հաշվապահական-խորհրդատվական  ընկերության ղեկավար Ահարոն Չիլինգարյանը համեմատում է անտառի հետ, որտեղ կան բազմաթիվ դժվարություններ ու անցորդի ճանապարհը վտանգներով լի է, բայց վերջին տարիներին, նրա կարծիքով, անտառապահի դերը ստանձնած կարգավորողը` այսինքն  պետությունը,  բազմաթիվ շտկումներ է արել, որոնք գրագետ հարկատուի համար բավականին դյուրացրել են այդ ճանապարհը:

Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ հարկային  դաշտը փոփոխություններն ու ընդհանուր տնտեսության զարգացման միտումները այնքան էլ հավասարակշռված չեն, և թերությունները դեռևս զգալի են:
Ահարոն Չիլինգրյանը պաշտոնավարել է ՀՀ  Կենտրոնական բանկում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում և աշխատանքի բերումով առնչվել է կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրության մշակման աշխատանքներին: Այս տարվանից նա ինքնակամ սկսել է կուտակել իր կենսաթոշակը` միանալով կամավոր կուտակային համակարգին, որն օրենքի ուժ է ստացել 2011 թվականից, բայց մինչև օրս չունի համակարգին միացող կամավորներ: 

 Հարցազրույց «Պարադիգմա» հաշվապահական-խորհրդատվական  ընկերության ղեկավար Ահարոն Չիլինգարյանի հետ

Ցուցադրել ավելի
Back to top button