ԿարևորՀասարակություն

Չէինք սպասում, որ դժվարությունների կհանդիպենք հայրենիքում.սիրիահայ ընտանիք

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սիրիայում երկար ժամանակ ընթացող կռիվների ժամանակ Հրայր Ակիլեանը մենակ գալիս է Հայաստան, քանի որ դեռևս հայտնի չէր կմնա հայրենիքում, թե կմեկնի Բելգիա, որտեղ ապրել է երկար ժամանակ: Հրայր Ակիլեանը փառք է տալիս Աստծուն, որ անտև ժամանակով ընթացող պատերազմի արդյունքում ազգականներից ոչ մեկի մահը չի տեսել:

Մեր հայրենակցի խոսքով` յուրաքանչյուր գազղթական պետք է դժվարությունների բախվի, և սա իրենց համար նորություն չէ: Սակայն երբեք չէին սպասում, որ այսպիսի իրվիճակում կհայտնվեն հայրենիքում: Այնուամենայնիվ, պատրաստ են հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն:
«Մենք նախ հոգեպես և նյութապես պատրաստ չէինք, երբ անակնկալի եկանք, մի քիչ դժվարություններ կային, բայց հաղթահարել ենք»:

Սիրիահայի ձևակերպմամբ` դեռևս խնդիրներ չունեն, քանի որ մի փոքր գումարով են եկել Հայաստան:
Հրայր Ակիլեանի ընտանիքը հանգիստ և բարեկեցիկ կյանքով է ապրել Հալեպում, Ակիլեանը Հալեպում զբաղվել է փայտամշակմամբ և ունեցել է իր սեփական գործարանը, Պատերազմը սկսվելուն պես նրա ընտանիքը գալիս է Հայաստան և այսօր նա չգիտի իր գործարանի ճակատագիրը:

«Երբ եկա այստեղ այբ, բեն, գիմից սկսեցի իմ հիմնարկը հիմնել, մեզ թե’ օրենքների, թե’ բարոյական, և թե’ իրավաբանական հարցերում շատ է օգնել ՀՀ կառավարությունը, սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունները»:

Սիրիահայ Ակիլեանների ընտանիքը Սիրիայում երկար ժամանակ շարունակվող կռիվները բնորոշում է ցեղասպանություն: Ընտանիքի հետ զրույցում հասկացա, որ թեև մեծ ունեցվածք են թողել Սիրիայում, այնուամենայնիվ, ցանկություն չունեն վերադառնալ այնտեղ, քանի որ ըստ նրանց, քարտեզի վրա արդեն Սիրիան գոյություն չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button