ԿարևորՀասարակություն

Երիտասարդական Սոցիալական Ֆորում` Երեւանում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Մայիսի 9-ից 12-ը Երևանում առաջին անգամ անցկացվում է Երիտասարդական Սոցիալական Ֆորում, որը, կազմակերպիչների վստահեցմամբ, նմանօրինակ առաջին միջոցառումն է տարածաշրջանում: Քառօրյա այս հանդիպումները հավակնում են դառնալ մի հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան իրազեկվել, քննարկել սոցիալական նշանակության տարբեր խնդիրներ, հղկել գիտելիքները, ձեռք բերել նոր հմտություններ: Ֆորումի շրջանակներում քննարկումներն ավելի շատ ոչ թե կոնկրետ խնդիրների կոնկրետ  լուծումներ մատնանշելու, այլ ավելի շատ այս խնդիրները քննարկելու նպատակ ունեն:

Աշխատանք, միջավայրի պաշտպանություն և կրթություն: Մայիսի 9-ից չորս օրվա ընթացքում Երեւանում նախատեսվում է տարբեր զուգահեռ միջոցառումներ՝ սեմինարներ, թրեյնինգներ, աշխատանքային նիստեր անցկացնել վերոնշյալ թեմաների ու Հայաստանում սոցիալական փոփոխությունների հասնելու համատեքստում: Մեկնարկած Երիտասարդական Սոցիալական Ֆորումի շրջանակներում քննարկումներն ավելի շատ ոչ թե կոնկրետ խնդիրների կոնկրետ  լուծումներ մատնանշելու, այլ ավելի շատ այս խնդիրները քննարկելու նպատակ ունեն:

Մասնավորապես, երիտասարդները, որպես ոչ փորձառու աշխատողներ, հաճախ են բախվում աշխատանքային շահագործման` օրինակ փորձաշրջանի անվան տակ, ցածր վարձատրության, տարբեր իրավախախտումների բախվում: Աշխատաժողովի մոդերատոր Արթուր Ավթանդիլյանը փոխանցում է իր այն տեսակետը, թե շատ բաներից կարելի է խուսափել, եթե իմանանք մեր իրավունքները: Այս օրերին քննարկումների ընթացքում թեմայով հետաքրքրվողներին միջոցառման կազմակերպիչները փոխանցում են տեղեկություններ նմանօրինակ խնդիրների լուծման նաեւ իրավական ուղիների մասին:

Թեմատիկ քննարկումներն այս օրերին ներառում են, մասնավորապես, նաեւ արհմիությունների դերին եւ կարգավիճակին առնչվող հիմնախնդիրները ՀՀ-ում: Արհմիությունը համարվում է աշխատանքային խնդիրների լուծման հիմնական խողովակը, սակայն Հայաստանում այն դեռ բավական ճանապարհ ունի անցնելու  վերջնական կայացման համար: Ինչպե՞ս է աշխատանքային պայմանագիրը պաշտպանում գործատուին և աշխատողին, ի՞նչ հնարավորություններ է ընձեռում, որոնք են արտաքին միջավայրի պաշտպանությանը և կրթությանը խոչընդոտող հանգամանքները: Քառօրյա երիտասարդական սոցիալական ֆորումը, որը, ինչպես վստահեցնում են դրա կազմակերպիչները, նմանօրինակ առաջին միջոցառումն է տարածաշրջանում, հավակնում է դառնալ մի հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան իրազեկվել, քննարկել սոցիալական նշանակության տարբեր խնդիրներ, հղկել գիտելիքները, ձեռք բերել նոր հմտություններ: Ինչ կստացվի արդյունքում, դեռ օրեր անց պարզ կդառնա:

Ցուցադրել ավելի
Back to top button