ԿարևորՏնտեսական

Արմեն Պողոսյան.«Առաջարկում եմ ստուգումներ անցկացնել շաքարավազի և հացի շուկայում»

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Աշխարհի բոլոր երկրներում և բոլոր դարաշրջաններում սովորաբար ընտրություններից հետո թանկացումներ են լինում, ինը թեմա էր Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի համար կիսվելու իր մտահոգություններով լրագրողների հետ:
Իբրեև ասվածի վկայություն նա ներկայացրել է պաշտոնական տվյալները` ըստ որի 2011թ գներն աճել են 4.7 տոկոսով, իսկ 2012 թվականին 3.2 տոկոսով: Իսկ վերջին երեք ամսվա ընթացքում 7-ից 10 տոկոսով:

Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գները վերջին շջանում բարձրացել են, ահազանգում է սպառողների շահերի պաշտպանը բացատրելով նաև, որ այս անգամ տեսնում ենք գների կրիմինալ բարձրացում: Հայաստանում օրինակ հացն և շաքարը թանկացրել են արհեստականորեն: Պարտադիր չէ տեսնել գների ուղիղ բարձրացում, պարզապես հարկ է ուշադրություն դարձնել շաքարի խոնավության աստիճանին ու հացի քաշին, պարզաբանեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Սպառողների շահերի պաշտպանը բողոքեց, որ նամակով դիմել է և նախագահի վերահսկողական ծառայություն և անձամբ նախագահին և որևէ արձագանք չկա, վերջին դիմումը, ի դեպ, ներկայացրել է այս տարվա ապրիլի 11-ին, և այսքան օրվա լռությունն օրենքի խախտում է, ասաց. Իսկ ինչ է պահանջում սպառողների շահերի պաշտպանը.«Առաջարկում եմ ստուգումներ անցկացնել շաքարավազի և հացի շուկայում»:

Ստացվում է գնելով հաց կամ շաքարազավ մենք մոտավորապես 30 տոկոսով վճարում ենք համապատասխանաբար` օդի կամ ջրի համար, որոնք նշված սննդամթերքներին քաշ են հաղորդում: Վերջին երեք ամսվա ընթացքում Արմեն Պողոսյանը, հետևելով սննդամթերքի գներին, պարզել է, որ 7-ից 10 տոկոս աճ կա և դա առաջին հերթին կարելի է տեսնել կաթնամթերքի շուկայում:

Շուտով կթանկանա նաև գազը, ինչի գինը զսպվում էր ընտրությունների պատճառով, ասաց սպառողների ասոցիացիայի նախագահը` կանխատեսելով նաեւ էլեկտրաէներգիայի թանկացում առաջիկայում:

Ցուցադրել ավելի
Back to top button