Տոնական միջոցառումներ` Ստեփանակերտում եւ Շուշիում


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ
Այսօր Ստեփանակերտում և Արցախի վարչական շրջանների կենտրոններում օրը բացվել է զինվորական շարասյուների խրոխտ քայլերթով: Մայիսիննյան տոնական միջոցառումների կենտրոնատեղին Արցախի մայրաքաղաք Ստեփանակետն է և Շուշին: Առավոտյան անխախտ ավանդույթի համաձայն հարգանքի տուրք է մատուցվել Մեծ հայրենական պատերազում և արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին:
Պատվո պահակների հսկողության տակ են Ստեփանակերտում Նելսոն Ստեփանյանի, Աշոտ Ղուլյանի, Հովհաննես Բաղրամյանի հուշարձանները : ԼՂՀ ղեկավարությունն այդտեղ և Ստեփանակերտի հուշահամալիում, ինչպես նաև Շուշիի ճանապարհին «Տանկ» հուշարձանի մոտ, բերդաքաղաքում` սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկկեպսակներ է տեղադրելու:
Նախատեսվում են նաև տոնական մի շարք միջոցառումներ` Շուշիիում կբացվի կերպարվեստի թանգարանը, իսկ Ստեփանակերտում Արցախի ազատամարտիկների միության նոր շենքը: Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համերգ է նախատեսվում: Երեկոյան սապսվում է տոնական հրավառություն: