ԿարևորՀասարակություն

Վետերաններն ու ազատամարտիկները եւ նրանց չլուծվող սոցիալական խնդիրները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայոց պատմության էջերում մայիսի ինը որպես եռատոն է հիշատակվում: Այլևս պարզ ճշմարտություն է, որ Հայրենական Մեծ պատերզամի հաղթական մայիսը պսակվեց նաև Շուշիի հաղթանակով: Արցախյան ազատագրական պայքարում հայերիս հաղթանակի կարևոր գրավականը պայքարին մասնակցող երիտասարդների անկոտրում սերն ու նվիրվածությունն էր հայրենիքին: Արցախյան պատրեզամին մասնակից տղաների մեծ մասը վերադարձավ հաղթանակած, սակայն, առողջական լուրջ խնդիրներով: Նրանք այսօր ու արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ պետության ու ընդհանրապես բոլորիս ուշադրության կարիքն ունեն: Թեև տարեցտարի ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավվում է, սակայն, միևնույնն է, նրանց հոգսերը շատ են` գործազրկություն, առողջական խնդիրներ:

1980-ականների վերջին ու 90-ականների սկզբին, երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, հայրենասիրության ու ազատության ոգով տոգորված հայ երիտասարդների մեծ մասը առանց իսկ մի վայրկյան մտածելու, միացավ շարժմանը: Իհարկե, ոչ բոլորը, նրանց մի մասը թողեց հայրենիքն ու հեռացավ, իսկ իսկական հայրենասերները մնացին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև մարտի դաշտ մեկնեցին: Նրանք այդ օրերին ունեին աշխատանք, ամեն ինչ, ինչպես օրինակ զրուցակիցս` Համլետ Հովսեփյանը:
«էդ նույն տղաներն էլ կարող էին շատ հանգիստ գնալ այլ երկիր, կայանալ, փողատեր դառնալ, օլիգարխ դառնալ: Ես էլ կարող էի, դատավոր էի, թողեցի դա»:

Ազատագրական պայքարում հայերիս հաղթանակի գրավականը ազատամարտիկ տղաների մեծ սերն ու նվիրվածությունն էր հայրենիքին: Հաղթանակ, որը ձեռքբերվեց արյան ու բազմաթիվ հայ երիտասարդների կորստի գնով: Նրանց մի մասն էլ հաշմանդամ վերադարձավ, կորցրեց ամեն ինչ ու ամենակարևորը առողջությունը: Պետք էր ամեն ինչ նորից սկսել: Աշոտ Նիկողոսյանը հաշմանդամ ազատամարտիկ է, նախկին գումարտակի հրամանատար, կռվել է Մարտակերտում և Քելբաջարում:

Ով, եթե ոչ հենց նա կարող է ներկայացնել իր ու իր ազատամարտիկ ընկերների սոցիալական վիճակը: Բայց նա համեստորեն լռեց, «Ովքեր կարողանում են աշխատել, նորմալ է, ովքեր չէ` չէ: Պետությունը պետք է իր վրա վերցնի: Իրանում օրինակ, հաշմանդամները միք անի գործարարն կա, որտեղ աշխատում են, մեր երկրում հարցը բաց է մնում, ոչ մի բան դեռ արված չէ»:

Այսօր մեր երկրում ամենաշատը սոցիալական պաշտպանվածության կարիք հնեց ազատամարտիկներն ունեն: Ո՞վ է մեղավոր, և որտե՛ղ է բացթողումը, որ մեր ժամանակակից հերոսներն ու հաղթական տղաները հայտնվել են սոցիալապես անապահով վիճակում:«Արցախյան վետերանների միության նախագահ, Համլետ Հովսեփյան. «ՊՆ-ն բնակարանների հարցը կարծես թե լիովին լուծել է, բուժխնդիրների անհատական հարցեր լուծվել են»:

«Մենք վիճակի չենք հազարավոր ազատարամտիկների, հաշմանդամների և զոհվածի ընտանիքի անդամների խնիդրները անձնական զանգերով և խնդիրներով լուծել»,-ասում է Արցախյան պատերազմի մասնակից Հակոբ Գրիգորյանը` ընդգծելով`«Հասկանում ենք, որ մեր երկրում այլ սոցիալական խնդիրներ կան, պատերազմի վտանգը դեռ կա, երեխան կգնա պատերազմի».«Մենք հայերս մենտալիտար մտածողություն ունենք, շատ ենք բողոքում, բայց Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, նշանակում է, նրանք, որ շատ են բողոքում էլի են գնալու»:

«Պետք է բոլորի հնարավորությունները մեկտեղել հարցը լուծելու համար»,- նկատում է Համլետ Հովսեփյանը ու ցավով նշում.«Մենք ունենք շատ մարդիկ, որ շատ կարողություններ ունեն, կարող է գնան հարյուր հազարներ ու միլիոններ թափեն, բոլորս էլ գիտենք, բայց քայլ փողոցով ու ազատամարտիկին հեգնանքով նայի: Մեզ համար ուղղակի ամոթ է»:

Չնայած ազատամարտիների սոցիալական խնդիրները շատ են, ու իրենք էլ իրենց իսկ խոսքով` անտեսված են, սակայն, բոլորն էլ միաբերան պնդում են` Աստված մի Արասցե, եթե կրկին պատրեզամ լինի, իրենք անպայման առաջին գծում են կռվելու:

Ցուցադրել ավելի
Back to top button