Քաղաքական

Շուշիի ազատագրման գործողությունը դեմ էր ռազմավարական և մարտավարական կանոնների տրամաբանությանը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Շուշիի փառապանծ ազատագրումը և այսօր՝  21 տարի անց, հանդիսանում է մեր ժողովրդի հաղթական հպարտությունը: Մերօրյա Հաղթանակի տարեդարձի օրը առիթ է ևս մեկ անգամ վերհիշել այն:
Շուշիի ազատագրմանը նախորդել է երկարատև նախապատրաստական աշխատանք: Այն, որպես ռազմական օպերացիա, չի ենթարկվում ռազմավարական և մարտավարական կանոնների տրամաբանությանը:
Ինչպես հիշում են ազատամարտիկները, հակառակորդի ուժերը եռակի անգամ գերազանցում էին հայկական թվակազմը, իսկ արդյունավետ հարձակման համար հարաբերակցությունը պետք է հակառակը լիներ:
Գիտակցելով գալիք հարձակման վտանգավորությունը՝ ազատամարտիկները, իբրև մահապարտներ, կռվից առաջ մեկ առ մեկ լուսանկարվեցին:
Ինչպես հիշում է ազատամարտիկ  Տիգրան Խանումյանը, հայկական ստորաբաժանումների գործողությունները և տեղաշարժը մեկնարկեց դեռևս մայիսի 7-ին՝ քայլ առ քայլ ամրապնդում էին դիրքերը: Բուն հարձակումը մեկնարկեց մայիսի 9-ին վաղ առավոտյան:

Չորս ուղղություններով իրականացված հարձակումը հակառակորդի համար անսպասելի էր և կեսօրին Շուշին արդեն ազատագրված էր, հիշում է ազատամարտիկ Իգոր Սարգսյանը:
Ըստ ազատամարտիկի՝ Շուշիում նվավաճած հաղթանակը բոլորինս է և պարտավորեցնող ամենքիս` պետության և պետականության կայացման հարցում:

Շուշիի ազատագրմանը մեծապես նպաստեց հայ զինվորի բարձր ոգին, նվիրվածությունը և սերը հայրենիքի հանդեպ, համոզմունք հայտնեց ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը:

Մեր հաղթանակի գրավականը միասնությունն է, ինչն առավել ցայտուն առտահայտվեց արցախյան ազատամարտի մայիսյան այն օրերին, հիշում են ազատամարտիկները:

Ցուցադրել ավելի
Back to top button