Հասարակություն

Մեդալներ` զինվորականներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք զինվորականների մեդալներով պարգևատրելու մասին: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրել.

Արիության մեդալով՝

Գառնիկ Ռոմիկի ԱՎԱԳԻՄՅԱՆԻՆ թիվ 46677 զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Գագիկ Էդիկի ԱՐԶԱՆԳՈՒԼՅԱՆԻՆ թիվ 39138 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Դավիթ Ալեքսեյի ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ թիվ 19916 զորամասի բաժանմունքի սպա, մայոր

Արթուր Սուրենի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ թիվ 59703 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան

Արարատ Լենդրուշի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ թիվ 34153 զորամասի ծառայության պետ, մայոր

Ալիսա Հենրիկի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի հրամանատարի օգնական սպա, կապիտան

Գարիկ Ռաֆայելի ՀԱՅՐՈՒՄՅԱՆԻՆ թիվ 34153 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր

Կարեն Ալեքսանդրի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ թիվ 39138 զորամասի ծառայության պետ, մայոր

Արմեն Նիկոլայի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ 19916 զորամասի բաժնի ավագ սպա, մայոր

Գոռ Նիկոլայի ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ թիվ 38862 զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան

Արտիկ Եղիշեյի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ թիվ 46677 զորամասի դասակի հրամանատար, ավագ ենթասպա

Գևորգ Օվիկի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ

Կարեն Սարգսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի բժշկական կետի պետ, բժշկական ծառայության ավագ լեյտենանտ»:

Ցուցադրել ավելի
Back to top button